«Ռազմական շքերթներ Բաքու քաղաքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Այս հոդվածում ներառված են միայն այն ռազմական շքերթները, որոնք սկսած 1918 թվականից տեղի են ունեցել Բ...»:
(Տարբերություն չկա)

10:53, 30 հունվարի 2021-ի տարբերակ

Այս հոդվածում ներառված են միայն այն ռազմական շքերթները, որոնք սկսած 1918 թվականից տեղի են ունեցել Բաքու քաղաքում:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն

1919 թվական

Առաջին ռազմական շքերթը Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 28-ին ի նշան ԱԴՀ-ի կազմավորման: Շքերթը կայացել է ներկայումս Թանգարանային կենտրոնի շրջակայքում[1][2]:

Ադրբեջանի Հանրապետություն

1992 թվական

Բաքվի պատմության երկրորդ և Ադբեջանի Հանրապետության պատմության առաջին շքերթը անց է կացվել 1992 թվականի հոկտեմբերի 9-ին: Շքերթը կայացել է Ազատության հրապարակում ի նշան Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման[3]:

2008 թվական

Հերթական շքերթը կայացել է 2008 թվականի հունիսի 26-ին ի նշան ազգային բանակի կազմավորման 90 ամյակի: Շքերթին մասնակցել է 4500 զինծառայող և մի քանի տասնյակ տարբեր տիպի զինվորական տեխնիկա:

2011 թվական

Երրորդ շքերթը կայացել է 2011 թվականի հունիսի 26-ին, որը նվիրված էր Ադրբեջանի անկախության 20 ամյակին, որին մասնակցել է մոտ 6000 զինծառայող:

2013 թվական

2013 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանում տեղի ունեցավ չորրորդ շքերթը, որը նվիրված էր ազգային բանակի կազմավորման 95 ամյակին:

2018 թվական

2018 թվականին Բաքվում անց է կացվել երկու ռազմական շքերթ: Առաջինը կայացել է հունիսի 26-ին, որը նվիրված էր ազգային բանակի 100 ամյակին, շքերթին մասնակցել է 4000 զինվորական, 240 միավոր ռազմական տեխնիկա և 70 ինքնաթիռ, ինչպես նաև մասնակցում էին թուրքական բանակի զորամիավորումներ և թուրքական բանակի F-16 կործանիչներ[4][5].

2018 թվականի երկրորդ զորահանդեսը կայացել է սեպտեմբերի 15-ին, որը նվիրված էր Կովկասի իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրման հերթական տարեդարձին: Զորահանդեսին մասնակցել են Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[6][7][8][9]. В параде ансамбль «Мехтеран» турецких ВС исполнил азербайджанский «Марш аскера»[10]:

2020 թվական

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացավ ռազմական շքերթ ի նշան Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի[11][12]: Շքերթին մասնակցել է ավելի քան 3000 զինծառայող և մոտ 150 միավոր ռազմական տեխնիկա, որոնց թվում առկա էր ՊԲ-ից որպես ռազմավար վերցված զինտեխնիկա[13]: Շքերթին որպես հյուր հրավիրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[14]:


Ծանոթագրություններ

  1. «Отмечается 97-я годовщина со дня создания Вооруженных сил Азербайджана» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019-02-01-ին.
  2. «Azərbaycanda ilk hərbi PARAD... - FOTOLAR» (ադրբեջաներեն). www.sherg.az. Արխիվացված է օրիգինալից 2019-02-02-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Xeyrulla Xəyal (2016-10-09). «9 ОКТЯБРЯ 1992 Г. В БАКУ СОСТОЯЛСЯ ПЕРВЫЙ ВОЕННЫЙ ПАРАД НАЦИОНАЛЬНОЙ АРМИИ» (ռուսերեն). газета ОЧАГ (OCAQ) Самара. Վերցված է 2019-02-01-ին.
  4. «Military parade held in Baku» (անգլերեն). Jaoics.org. Վերցված է 2019-02-01-ին.
  5. «Парад в Баку: турецкие самолеты и слова Алиева о факторе силы» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2019-02-01-ին.
  6. «Президент Турции прибыл в Азербайджан». Анадолу. Վերցված է 2019-02-01-ին.
  7. «Прошел парад, посвященный 100-летию освобождения города Баку В параде приняли участие Президент Ильхам Алиев и Президент Реджеп Тайип Эрдоган ОБНОВЛЕНО 3» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019-02-01-ին.
  8. «Великолепный парад в Баку – ФОТОРЕПОРТАЖ». oxu.az. Վերցված է 2019-02-01-ին.
  9. «Военный парад в Баку» (ռուսերեն). MediaRepost - главные новости часа. Վերցված է 2019-02-01-ին.
  10. «Прошел парад, посвященный 100-летию освобождения города Баку В параде приняли участие Президент Ильхам Алиев и Президент Реджеп Тайип Эрдоган ОБНОВЛЕНО ВИДЕО» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019-02-01-ին.
  11. «В Баку 10 декабря пройдет военный парад». РИА Новости (ռուսերեն). 20201205T1724. Վերցված է 2020-12-05-ին.
  12. «Военный парад пройдёт в Баку 10 декабря». NEWS.ru (ռուսերեն). Վերցված է 2020-12-05-ին.
  13. «На параде «великой победы» в Баку Алиеву и Эрдогану показали армянские «Грады»». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2020-12-13-ին.
  14. «На площади Азадлыг в Баку прошел парад, посвященный Победе в Отечественной войне». ru.president.az (ռուսերեն). Վերցված է 2020-12-13-ին.

Արտաքին հղումներ