«Որոնողական համակարգերի օպտիմալացում»–ի խմբագրումների տարբերություն

'''Որոնողական համակարգի օպտիմիզացում''', ''կամ'' '''օպտիմալացում''', '''SEO'''. [[Որոնողական համակարգեր]]ում [[կայք]]ի կամ մի վեբ էջի տեսանելիությունը բարձրացման գործընթաց: SEO-ն վերաբերվում է միայն օրգանիկ դիտումներին («բնական» կամ «օրգանական» արդյունքներ) և չի ներառում վճարված դիտումները (ա.ի. չի ներառում PPC, Pay-per-Click և ընդհանրապես SEA, Search Engine Advertizement դիտումները):
 
SEO-ի իրականացման նպատակն է բարձրացնել կայքի այցելուների թիվը՝ մեծացնելով որոնողական համակարգերից եկող կայքի այցելուների թիվը (''«տրաֆիկը»''), որն էլ իր հերթին բարձրացնում է կայքի ռեյթինգը որոնողական համակարգերում: Այդ այցելուները կարող են նաև վերածվել հաճախորդների<ref>Ortiz-Cordova, A. and Jansen, BJ (2012) [https://faculty.ist.psu.edu/jjansen/academic/jansen_high_revenue_customers_2012.pdf դասակարգելով վեբ որոնման հարցումները, որպեսզի պարզեն բարձր եկամուտ ստեղծող հաճախորդներին] : Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների ամերիկյան հասարակության տեղեկագիր: 63 (7), 1426 - 1441:</ref>։ SEO-ն կարող է թիրախավորել տարբեր տեսակի որոնումներ, այդ թվում, նկարների, վիդեոների, ակադեմիական,<ref name="aseo">{{Cite web|url=https://www.sciplore.org/publications/2010-ASEO--preprint.pdf|title=Academic Search Engine Optimization (ASEO): Optimizing Scholarly Literature for Google Scholar and Co.|last=Beel, Jöran and Gipp, Bela and Wilde, Erik|first=|date=|year=2010|website=|publisher=Journal of Scholarly Publishing|pages=176–190|archiveurl=|archivedate=|dead-url=|accessdate=ապրիլի 18, 2010}}</ref> նորությունների որոնում: SEO-ն լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնացած է միջազգային որոնումների վրա, իսկ լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումը կենտրոնանում է բիզնեսի առցանց տեսանելիության օպտիմիզացման վրա, որպեսզի դրա կայքը ցուցադրվի որոնման համակարգերով, երբ այցելուն մուտք գործի տվյալ տարածաշրջանից՝ իր ապրանքի կամ ծառայությոան համար:SEO-ի գործառույթներից է  համարվում ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում: Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»): SEO կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, внутренняя перелинковка; backlink building):
 
=== Մեթոդներ ===
Անանուն մասնակից