«Մասնակից:Melekh Hashemesh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
1947 թ. հունվարին Էլին զինվորագրվել է Եգիպտական բանակում որպես այլընտրանք բոլոր երիտասարդ հրեաների համար պետությանը պարտադիր վճարվող գումարի դիմաց, բայց նրան ճանաչել են ոչ պիտանի: Ավելի ուշ նույն տարում նա լքել է համալսարաննն ու սկսել ուսանել տանը՝ [[Մուսուլման եղբայրներ]]<nowiki/>ի կողմից բռնությունների ենթարկվելուց հետո<ref>{{Cite web|url=https://www.ifcj.org/news/fellowship-blog/the-spy-who-helped-win-the-six-day-war-2/|title=The Spy Who Helped Win the Six-Day War|date=2018-05-18|website=International Fellowship of Christians and Jews|language=en-US|accessdate=2021-01-28}}</ref>:
 
Նրա ծնողներն ու երեք եղբայրները մեկնեցին Իսրայել 1949 թ., բայց նա մնաց Եգիպտոսում էլեկտրոնիկայի մասնագիտացմամբ ուսումն ավարտելու եւ հրեական ու սիոնիստական գործունեությունների համակարգման համար<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20110719050640/http://www.elicohen.org/resources/chronology.php|title=Eli Cohen Official Web Site {{!}} Chronology {{!}} Sponsored by Maurice Cohen and the American Friends of Eli Cohen Memorial, Inc.|date=2011-07-19|website=web.archive.org|accessdate=2021-01-28}}</ref>: Պետությունը հակասիոնիստական արշավ նախաձեռնեց 1951 թվականին՝ ռազմական հեղաշրջումից հետո, իսկ Կոհենը ձերբակալվեց ու հարցաքննվեց՝ կապված սիոնիստական գործունեության հետ: Նա մասնակցել է Իսրայելի կողմից հովանավորվող տարբեր գործողություններում 1950-ականներին, չնայած որ Եգիպտոսի կառավարությունը չկարողացավ ապացուցել նրա ներգրավվածությունը Գոշեն գործողության հետ, որի նպատակը եգիպտոսաբնակ հրեաներին մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս հանելն ու Իսրայելում վերաբնակեցնելն էր Եգիպտոսում ուժեղացող թշնամանքի պատճառով<ref name=":3">{{Cite web|url=https://www.hadracha.org/sw/historyView.asp?method=r&historyID=77|title=Online Hadracha Centrum|website=www.hadracha.org|accessdate=2021-01-28}}</ref>:
 
Իսրայելի գաղտնի ոստիկանությունը 1955 թ. ներգրավեց Եգիպտոսի հրեա քաղաքացիների նենգադուլի մի խումբ, որը փորձեց խաթարել Եգիպտոսի հարաբերություններն Արեւմտյան ուժերի հետ [[Լավոնի գործ|«Լավոնի գործ»-]]<nowiki/>ով կապված: Խումբը ռմբահարեց ամերիկյան եւ բրիտանական չզբաղեցրած տեղակայումները՝ բացառելով, որ այն կարող էր լինել եգիպտացիների արվածը: [[Եգիպտոս]]<nowiki/>ի իշխանությունները բացահայտեցին լրտեսական ցանցը եւ անդամներից երկուսին դատապարտեցին մահապատժի: Կոհենը, ով օգնել էր խմբին եւ ներառվել էր դրանում, սակայն նրանք ոչ մի կապ չտեսան նրա եւ հանցագործների միջեւ:
Տող 26.
 
Կոհենը շարունակեց վարել նույն կենսակերպը, ինչ ուներ Արգենտինայում՝ ժամանակը սրճարաններում անցկացնելով եւ լսելով քաղաքական բամբասանքներին: Նա նաեւ իր տանը խնջույքներ էր կազմակերպում սիրիացի նախարարների, գործարարների եւ այլոց համար: Այդ խնջույքներին նա անսահմանափակ լիկյոր ու մարմնավաճառներ էր «հյուրասիրում»<ref name=":0" />, եւ բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց քննարկում էին իրենց աշխատանքն ու ռազմական պլանները: Կոհենն իրեն խմած էր ձեւացնում այդպիսի խոսակցությունները քաջալերելու համար, որոնց համակ ուշադրություն էր տածում: Նա նաեւ գումար էր պարտքով տրամադրում կառավարական պաշտոնյաներին եւ շատերը նրա մոտ էին գալիս խորհրդի համար<ref name=":1" />:
 
=== Հավաքագրված տեղեկություններ ===
Կոհենը տրամադրում էր հսկայական քանակությամբ հետախուզական տեղեկություններ Իսրայելի բանակին 1961-65 թթ. ընթացքում: Նա հետախուզական տեղեկություններն Իսրայելին հաղորդում էր ռադիոյով, գաղտնագրերով եւ հազվադեպ՝ անձնապես: Նա գաղտնի կերպով ճամփորդել է Իսրայել երեք անգամ<ref name=":3" />: Նրա ամենահայտնի ձեռքբերումը [[Գոլանի բարձունքներ]] այցն էր, ուր նա այնտեղ տեղակայված սիրիական ամրությունների մասին հետախուզական տվյալներ է հավաքում: Ըստ մի չհաստատված բայց հավատ ընծայող պատմության՝ նա համակրանք է տածել արեւի տակ գտնվող զինվորների համար եւ ամեն մի դիրքի համար ծառեր է տնկել տվել՝ իբրեւ թե ստվեր ապահովելու համար (սիրիացի զինվորները կիզիչ արեւի տակ ստվերոտ վայր չունեին): Իսրայելի պաշտպանության ուժերը պնդել են, որ ծառերն օգտագործել են Վեցօրյա պատերազմում նշումների թիրախավորման համար, որը նրանց հնարավորություն տվեց երկու օրում գրավել Գոլանի բարձունքները:
 
=== Հղումներ ===