«Շնասահնակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
=== Հաջորդական լծում (միաշարք լծում) ===
Միաշարք շծման դեպքում շները լծվում են շնասահնակին իրար հետևից և երասաններով կապվում են իրար ու շնասահնակին: Թիմի սփռվածությունը մեկ շան լայնություն ունի, ինչը թույլ է տալիս հեշտությամբ անցնել անտառային նեղ արահետներով և սառած առուների վրայով: Նման լծումն օգտագործվում է նաև պուլկաների (փոքր անղեկ սահնակ) լծման դեպքում` աառավելագույնը երկու-երեք շնով:
 
=== Կրկնակի լծում (երկուական լծում) ===
Երկուական լծումը ծագել է ամերիկյան շնասահնակավազքից: Այն համատարած օգտագործվում է շնասահնակավազքերի ընթացքում: Կրկնալծման դեպքում ամեն տողանում լծվում է երկու շուն` կենտրոնական գծից աջ ու ձախ: Բոլոր շները վզաթոկով կապված են վզագծին և քարշաթոկով` քարշագծին: Վզաթոկն օգտագործվում է շներին ուղղություն տալու, իսկ քարշաթոկը` քարշող ուժը կենտրոնական գծով բաշխելու համար: Առաջավար շունը հիմնականում միայնակ է թողնվում, սակայն կան թիմեր երկու առաջավարներով:
 
Թիմը բաժանվում է հատվածների, որոնցում շները կողք կողքի են լծված: Այդ հատվածներն են. առաջավար` մեկ կամ երկու շուն, քարշակ` հետևի հատվածը, որտեղ լծված են առավել ուժեղ շները և թափք` կենտրոնական հատվածը, որտեղ լծված են 4-6 շներ:
 
Շնասահնակին լծված շների թիվը կարող է տատանվել. 4 շունը բավական են Լապլանդիայի հարթավայրերում դանդաղ ուղևորության համար, վեցը` նվազագույնն արկտիկական ուղևորություններում, քանի որ այդտեղ շներն ավելի փոքր են, իսկ ճանապարհներն` ավելի վատ: 18-20 շունն առավելագույն լծումն է` խոշոր մրցավազքերի կամ երկարատև բեռնատար ուղևորությունների դեպքում:
 
== Տես նաև ==