«Կարինե Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ քիմիկոս, դեղագետ, քիմիական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմացիայի ամբի
Content deleted Content added
Նոր էջ «'''Կարինե Սերգեյի Մարգարյան''' (հունվարի 14, 1955, Հայաստան, Լոռի, Օձուն (գյուղ)|Օձո...»:
(Տարբերություն չկա)

15:10, 29 հունվարի 2021-ի տարբերակ

Կարինե Սերգեյի Մարգարյան (հունվարի 14, 1955, Հայաստան, Լոռի, Օձուն), հայ քիմիկոս, դեղագետ, քիմիական գիտությունների դոկտոր[1], պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմացիայի ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն

Կարինե Մարգարյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 1972-1978 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը։ 1983 թվականին ընդունվել և 1988 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա» մասնագիտությամբ։

1979-1990 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

1990-1994թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում (ՕՔԻ)՝ որպես ավագ գիտաշխատող:

1994-2006թթ. աշխատել է ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնում`ավագ դասախոսի պաշտոնում:

2006-2019թթ. աշխատել է ԵՊԲՀ վերակազմավորված ֆարմացիայի ամբիոնում` դոցենտի պաշտոնում:

2019թ. մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ Ֆարմացիայի ամբիոնի[2] պրոֆեսորի պաշտոնում:

Գիտական գործունեություն

1989թ. ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ի մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Որոշ ակրիլային մոնոմերների էլեկտրոքիմիական պոլիմերումը և դրանց հիմքի վրա թրոմբոռեզիստենտ հատկությամբ պոլիմերային ծածկույթների ստեղծումը» թեմայով և ստացել ք.գ.թ. գիտական աստիճան:

2002թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Քիմիա» մասնագիտությամբ:

2016թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ազոլային մոնոմերմերի հիման վրա պոլիմերների և պոլիմերային ծածկույթների էլեկտրասինթեզ և հատկությունների ուսումնասիրություն» թեմայով՝ ՀՀ ԲՈՀ-ի 010 մասնագիտական խորհրդում և ստացել ք.գ.դ. գիտական աստիճան[3]:

2019թ. ԲՈՀ-ի որակավորմամբ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

Հեղինակ է 120 գիտական աշխատանքների, որոնցից 9-ը հեղինակային իրավունքներ են, 20–ը ներառված են միջազգային գիտական շտեմարաններում (Scopus,Web of Sciense,Thomson Reuters), 15-ից ավելի գիտամեթոդական, ուսումնամեթոդական և թեստային ձեռնարկների, որոնք ուղղված են օրգանական, դեղագիտական, թունագիտական քիմիաների և մասնավորապես` դեղերի թունագիտությանը վերաբերող հիմնահարցերի քիմիական լուսաբանմանը:

Գիտական թեման հարում է բժշկագիտության ժամանակակից պրոբլեմներին` թրոմբոմբոռեզիստենտայնությամբ օժտված ծածկույթներից մինչև նոր սերնդի կորոնար ստենտների մատրիցաների, մասնավորապես, կենսաքայքայվող կենսապոլիմերների, այդ թվում նաև` նոր սերնդի բիոսենսորների ստեղծմանը: Վերոհիշյալ գիտական հետազոտությունները ուշադրւթյան են արժացել ՄԳՏԿ-ի կողմից:

Մասնակցել է Միջազգային Գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ A-1358, A-1841 նախագծերի աշխատանքներին:

Մասնագիտական գործունեություն

Կ.Ս. Մարգարյանի կողմից լուրջ աշխատանքներ են կատարվել նաև բուհական ծրագրերի շրջանակներում: Նրա կողմից ստեղծվել է միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխանող նոր ծրագրեր «Թունագիտական քիմիայի» և «Դեղերի թունագիտություն» առարկաների համար: Ներկայումս ստեղծված դասագրքերով և դրանց թարգմանությունների հիման վրա ընթանում է երկու դիսցիպլինների դասավանդումը ԵՊԲՀ ֆարմացիայի ամբիոնում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կ.Ս. Մարգարյանի կողմից մշակվել և իրականացվել է «Ոչ ստանդարտ» տիպի դասերի կազմակերպում, որի հիմքում գործարար խաղի` որպես «Ակտիվ իմացության» մեթոդն է:

Հեղինակ է ՀՀ ԿԳՆ–ի կողմից հաստատված 2 դասագրքերի՝

1.«Թունագիտություն»-2015թ.

2.«Թունաբանական քիմիա»-2008թ.

Հեղինակ և համահեղինակ է՝ 3 ուսումնական ձեռնարկների և 12 գիտամեթոդական ցուցումների:

Այլ գործունեություն

2019թ. ՀՀ ԲՈԿ-ի «Տեսական բժշկության» 026 մանագիտական խորհրդի անդամ,

2011-2013թթ.կատարել է փորձագետի պարտականություններ ԳՊԿ-ում,

2005-2013թթ.- ԵՊԲՀ դեղագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի անդամ։

2005 թվականին պարգևատրվել է ԵՊԲՀ պատվոգրով։

  1. «Կարինե Մարգարյան». www.bok.am. Վերցված է 2021-01-29-ին.
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021-01-29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Տարբեր մոնոմերների վրա պոլիմերների և պոլիմերային ծածկույթների էլեկտրասինթեզ և հատկությունների ուսումնասիրություն | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-01-29-ին.