«Մասնակից:Melekh Hashemesh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը ''''էլիահու Բեն-Շաուլ Կոհեն''' (եբրայերեն՝אֱלִיָּהוּ בֵּן שָׁאוּל כֹּהֵן, արաբերեն՝إيلياهو...'-ով
Տող 1.
'''էլիահու Բեն-Շաուլ Կոհեն''' (եբրայերեն՝אֱלִיָּהוּ בֵּן שָׁאוּל כֹּהֵן, արաբերեն՝إيلياهو بن شاؤول كوهين, ծնվ.՝ 1924 թ. դեկտեմբերի 6-ին, մահացած՝ 1965 թ. մայիսի 15-ին), առավել հայտնի է '''Էլի Կոհեն''' անվամբ, իսրայելցի լրտես: Առավելապես հայտնի է Սիրիայում 1961-65 թթ. իր լրտեսական աշխատանքներով, ուր սերտ հարաբերություններ է զարգացրել Սիրիայի քաղաքական եւ ռազմական վերնախավի հետ եւ դարձել Պաշտպանության նախարարի ավագ խորհրդական:
{{բնակավայր}}
'''Ջալալաբադ''' (փուշթու/դարի լեզվով՝ جلال‌آباد), [[Աֆղանստան]]<nowiki/>ի թվով 5-րդ մեծ քաղաքն է: Բնակչությունը կազմում է 356274 մարդ<ref>{{cite web|title=The State of Afghan Cities report2015 |url=http://unhabitat.org/books/soac2015/ |ref=UN-Habitat |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151031111515/http://unhabitat.org/books/soac2015/ |archive-date=2015-10-31 }}</ref>, երկրի արեւելյան մասում գտնվող [[Նանգարհար]] գավառի կենտրոնն է եւ մայրաքաղաք [[Քաբուլ]]<nowiki/>ից հեռու է 130 կմ.: Ջալալաբադը գտնվում է Քաբուլ եւ Քունար գետերի միախառնման վայրում. [[Հինդուկուշ]]<nowiki/>ի լեռների հարավային հրվանդանի վրա<ref>https://www.dailystar.com.lb/Culture/Books/2013/Nov-27/238998-afghan-poets-dream-of-peace-in-pashtun-jalalabad.ashx</ref>: Արեւմուտքում Քաբուլի հետ կապված է մայրուղիներով, իսկ արեւելքում՝ [[Փեշավար]] ([[Պակիստան]]) քաղաքի հետ՝ ներառյալ [[Խայբերի լեռնանցք]]<nowiki/>ը:
 
Ջալալաբադը սոցիալական եւ առեւտրային գործունեությամբ զբաղվելու առաջատար կենտրոններից է մոտիկության շնորհիվ: Արդյունաբերության գերակշիռ ճյուղերն են թղթարտադրությունը, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքը՝ նարինջը, լիմոնը, բրինձը, շաքարեղեգը՝ շնորհիվ տաք կլիմայի<ref>{{Cite web|url=https://afghanistan-photos.com/climate-of-afghanistan/|title=CLIMATE OF AFGHANISTAN – Afghanistan photos|language=en-GB|accessdate=2021-01-15}}</ref>: Այստեղ է գտնվում Աֆղանստանի կրթական երկորդ ամենամեծ ինստիտուտը՝ [[Նանգարհարի համալսարան]]<nowiki/>ը: Հարյուրամյակներ շարունակ քաղաքը հայտնի է եղել շնորհիվ աֆղան թագավորների<ref>{{Cite journal|date=2020-12-13|title=Jalalabad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Jalalabad&oldid=993950130|language=en}}</ref>, ինչպես նաեւ աֆղանական պոեզիայում դրա մշակութային նշանակության<ref>{{Cite web|url=https://www.dailystar.com.lb/Culture/Books/2013/Nov-27/238998-afghan-poets-dream-of-peace-in-pashtun-jalalabad.ashx|title=Afghan poets dream of peace in Pashtun Jalalabad {{!}} Arts & Ent , Culture {{!}} THE DAILY STAR|website=www.dailystar.com.lb|accessdate=2021-01-15}}</ref>:
 
=== Պատմություն ===
[[Պատկեր:The Amir’s Garden, Jalālābād WDL11478.png|ձախից|մինի|Ամիրի այգիները , 19-րդ դարի նկար]]
Ֆասյանն այցելել ու երկրպագել է Բուդդիստական սրբավայրերը որպես Բուդդայի շողք Նանգարհարայում (ժամանակակից Ջալալաբադում)<ref>{{Cite journal|title=Book sources|url=https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-8178243474|language=en}}</ref>. Ք.հ. 630 թվականին Սուան Զանը՝ չինացի բուդդիստ հայտնի վանականը, այցելել է Ջալալաբադ եւ մոտակա այլ վայրեր, որը նա նախընտրում էր [[Ադինապուր|Ադինափուր]]<nowiki/>ից: Քաղաքը Գանդհարայի հունա-բուդդիստական մշակույթի խոշոր կենտրոն էր անցյալում՝ մինչեւ Գազնավիների կողմից դրա գրավումը 11-րդ դարում: Համենայն դեպս, ոչ բոլորը կրոնափոխվեցին իսլամի այդ ժամանակահատվածում: Հուդուդ ալ Ալամում, որը գրվել է Ք.հ. 982 թվականին, հղում կա Ջալալաբադի մոտ գտնվող մի գյուղի, ուր տեղի թագավորն ուներ շատ հինդու, մուսուլման եւ աֆղան կանայք<ref>{{Cite journal|title=Book sources|url=https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-0-631-19841-3|language=en}}</ref>:
[[Պատկեր:Aerial view of Jalalabad in 2012.jpg|մինի|Ջալալաբադ, տեսարան վերեւից, 2012 թ.]]
Շրջանը դարձավ Ղազնավիդի կայսրության մաս 10-րդ դարում: Սաբուքթիգինը տարածքը բռնակցեց՝ Նիլում գետի արեւմուտքում՝ [[Քաշմիր]]<nowiki/>ում: «Աֆղաններն ու Խիջիները, ովքեր բնակվում էին սարերի մեջ, հավատարմության երդում էին տվել Սաբուքթիգին, նրանցից շատերը զինվորագրվել էին նրա բանակում, որը նա հաղթանակով վերադարձրեց Ղազնիին»<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20130514092123/http://persian.packhum.org/persian/pf?file=06901021&ct=13|website=web.archive.org|accessdate=2021-01-15}}</ref>: Ղարիդները հաջորդեցին Ղազնավիդներին եւ ընդարձակեցին իսլամական կայսրությունը մինչեւ [[Հինդուստան]]:
 
Ըստ ոմանց՝ Ջալալաբադը նախկինում անվանում էին Ադինափուր: Ջալալաբադ անվանել են ի պատիվ մոնղոլ կառավարիչ Ջալալ-ադդինի՝ 16-րդ դարավերջի վերջին տասնամյակում, ով Բաբուրի թոռն էր: Այժմյան քաղաքը ճանաչողություն ձեռք բերեց Բաբուրի իշխանության օրոք, ով Մոնղոլական կայսրության հիմնադիրն է: Բաբուրն այս վայրն ընտրել է քաղաք կառուցելու համար, որը կառուցեց իր թոռ Ջալալ-ադդին Մոհամադ Աքբարը՝ 1560 թվականին:
 
Այն Մոնղոլական կայսրության մաս մնաց մինչեւ 1738 թվականը, երբ Նադր շահն ու իր Աֆշարիդի ուժերը սկսեցին հաղթել մոնղոլներին: Նադր շահի ուժերին օժանդակում էր երիտասարդ Ահմադ շահ Դուրանին՝ իր 4000-անոց աֆղանական ուժեղ բանակով հարավային Աֆղանստանում: 1747 թվականին նա հիմնադրեց Դուրանիի կայսրությունը (Աֆղանական կայսրությունը) տարածքի վերանվաճումից հետո: Աֆղանական բանակը երկար ժամանակ օգտագործում էր բանակը Հնդկական ենթամայրցամաք իր ռազմական արշավների ընթացքում:
 
Բրիտանա-հնդկական ուժերը ներխուժեցին Ջալալաբադ 1838 թվականին Անգլո-աֆղանական առաջին պատերազմի ընթացքում: 1842 թվականին Ջալալաբադի ճակատամարտում Աքբար Խանը պաշարեց բրիտական զորքերին դեպի Ջալալաբադ նրանց ճանապարհին: 1878 թվականին Անգլո-աֆղանական երկրորդ պատերազմի ընթացքում Բրիտանիան կրկին ներխուժեց ու ճամբարներ դրեց Ջալալաբադում, բայց ետ քաշվեց երկու տարի անց<ref>{{Cite web|url=https://www.britannica.com/place/Jalalabad|title=Jalālābād {{!}} Afghanistan|website=Encyclopedia Britannica|language=en|accessdate=2021-01-17}}</ref>:
 
1978 թվականից մինչեւ վաղ 90-ականները քաղաքն ունեցել է ռազմավարական նշանակություն ԽՍՀՄ կողմից օժանդակություն ստացող Աֆղանստանի ժողովրդական հանրապետության համար: 1989 թ. մարտին մուջահեդների ապստամբական երկու խմբավորում, որոնց օժանդակում էին Պակիստանն ու ԱՄՆ-ը, հարձակվեցին քաղաքի վրա Ջալալաբադի ճակատամարտի ընթացքում: Երկու ամիս անց կառավարական ուժերը կարողացական նրանց ետ մղել: Քաղաքը մարդկային ու նյութական մեծ վնասներ կրեց<ref>{{Cite web|url=https://www.hrw.org/reports/1991/afghanistan/3AFGHAN.htm|title=3AFGHAN|website=www.hrw.org|accessdate=2021-01-17}}</ref>:
 
Ջալալաբադի տնտեսությունն աստիճանաբար զարգացել է վերջին տասնամյակում: Քաղաքաբնակների մեծամասնությունը միացավ Աֆղանական ազգային անվտանգության ուժերին: Շինարարության աճ է գրանցվում քաղաքում: Ջալալաբադի օդանավակայանը երկար ժամանակ ծառայել է որպես [[ՆԱՏՕ]]-ի ուժերի ռազմաբազա: 2011 թվականին Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը հայտարարեց, որ նպատակ ունի հյուպատոսություն հիմնել Ջալալաբադում<ref>{{Cite web|url=https://pajhwok.com/en/2011/02/24/us-open-consulates-more-provinces|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
Ինքնասպան ահաբեկիչները շատ ահաբեկչություններ են իրականացրել այստեղ՝ ներառյալ 2013 թ. օգոստոսի, 2015 թ. ապրիլի, 2018 թ. հունվարի, հուլիսի, սեպտեմբերի, 2019 թ. հոկտեմբերի ու 2020 թ. օգոստոսի ահաբեկչությունները: Դրանց համար պատասխանատվությունը ստանձնել են [[Թալիբան]]<nowiki/>ները, Հաքանի ցանցը, [[Ալ-Կաիդա|Ալ-Քաիդա]]<nowiki/>ն ու [[Իսլամական պետություն]]<nowiki/>ը: ԱՄՆ-ը խոստացել է հիմքից վերացնել այս խմբերին՝ մինչեւ Աֆղանստանից իր ռազմաբազայի դուրս բերումը:
 
=== Ժողովրդագրություն ===
Քաղաքի բնակչությունը 2015 թ. տվյալներով 356,274 մարդ է<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20151031111515/http://unhabitat.org/books/soac2015/|title=State of Afghan Cities report 2015 (Volume-I English)|date=2015-10-31|website=web.archive.org|accessdate=2021-01-17}}</ref>: Այն ունի վեց թաղամաս եւ ընդհանուր 12,796 հեկտար տարածք: Բնակարանների ընդհանուր թիվը 393586 է<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20151031111658/http://unhabitat.org/books/soac2015_volume2/|title=State of Afghan Cities report 2015 (Volume-II) by UN-HABITAT|date=2015-10-31|website=web.archive.org|accessdate=2021-01-17}}</ref>:
 
Գրեթե բոլոր բնակիչները մուսուլման են՝ սուննի իսլամի հետեւորդ: Նաեւ կենտրոն է գործում սիկխերի համար, չնայած որ համայնքի թիվը նվազել է պատերազմի սկսելուց ի վեր<ref>{{Cite web|url=https://www.rferl.org/a/afghanistan-sikh-minority/26539541.html|title='When Are You Going Back?' Afghanistan's Sikhs, Strangers In Their Own Land|website=RadioFreeEurope/RadioLiberty|language=en|accessdate=2021-01-17}}</ref><ref>{{Cite web|url=https://www.nytimes.com/2001/05/23/world/taliban-propose-an-identity-label-for-the-protection-of-hindus.html|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>: Նմանապես քաղաքն ունի նաեւ հինդու փոքրամասնություն<ref>{{Cite web|url=https://www.nytimes.com/2001/05/23/world/taliban-propose-an-identity-label-for-the-protection-of-hindus.html|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
=== Կլիմա ===
[[Պատկեր:Jalalabad - Spīn Ghar Range.JPG|մինի|205x205փքս|Տեսարան Սպիտակ լեռնաշղթայից, Ջալալաբադ]]
Ջալալաբադի կլիման տաք անապատային է եւ Աֆղանստանի ամենատոթ շրջաններից մեկն է<ref>{{Cite web|url=https://www.britannica.com/place/Afghanistan|title=Afghanistan {{!}} History, Map, Flag, Capital, Population, & Languages|website=Encyclopedia Britannica|language=en|accessdate=2021-01-17}}</ref>: Քաղաքի կլիման նման է ԱՄՆ-ի Արիզոնայի կլիմային: Տեղումների տարեկան քանակը կազմում է մինչեւ 203 մմ.: Ցրտեր գրեթե չկան, իսկ ամռան ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել առավելագույնը 49 °C-ի:
[[Պատկեր:Jalalabad, Afghanistan (5397994701).jpg|ձախից|մինի|228x228փքս|Ջալալաբադ, տեսարան Քաբուլ գետի հյուսիսային ափից]]
Քաղաքի հյուսիսային ու հարավ-արեւմտյան մասերը, որոնք համեմատաբար ցածր են, քամոտ են ամռան ամիսներին: Քաղաքն ունի ամենաբարձր հարաբերական խոնավությունն ամռանը՝ ի համեմատ աֆղանական այլ քաղաքների: Համենայն դեպս, ձմռան չափավոր ջերմաստիճանը թույլ է տվել պատմության ընթացքում շատ ժողովուրդների բնակություն հաստատել այստեղ<ref>{{Cite web|url=http://www.bl.uk/onlinegallery/onlineex/apac/photocoll/j/019pho000000487u00082000.html|title=Jellalabad, the bastion where General Elphinstone and others were buried during the seige [sic] 1841-42.|last=Wright|first=Colin|website=www.bl.uk|accessdate=2021-01-17}}</ref><ref>{{Cite web|url=https://www.aljazeera.com/features/2019/8/19/afghanistan-halts-independence-festivities-after-wedding-massacre|title=Afghanistan halts independence festivities after wedding massacre|last=Latifi|first=Ali M.|website=www.aljazeera.com|language=en|accessdate=2021-01-17}}</ref>: Ջալալաբադը [[Փեշավար]]<nowiki/>ի հետ մեկտեղ հաճախ անվանում են նախորդ դարերի աֆղան տիրակալների «ձմեռային մայրաքաղաք», մինչդեռ հարուստները կարող էին իրենց շքեղ ամառանոցները տեղափոխել Ջալալաբադ՝ խուսափելով Քաբուլի սառը ջերմաստիճանից:
 
=== Բուսական աշխարհ ===
Ջալալաբադում շատ մրգեր են աճում, ցիտրուսային տեսակներից աճում են նարինջ, մանդարին, թուրինջ, լիմոն, լայմ: Տարեկան նռան բերքը 1800 տոննա է կազմում, խաղողինը՝ 334 տոննա, իսկ թթինը՝ 7750 տոննա: Միրգը վաճառում են կամ տեղի շուկայում կամ էլ տեղափոխում են Քաբուլի շուկաներ, որտեղից այն արտահանում են: Բերքի տեղական տեսակից է եղեգնաշաքարը, որն իր կշռի 15 տոկոսի չափով շաքար է պարունակում:
 
=== Փոխադրում ===
[[Պատկեր:Afghan Air Force Mi-17 landing at Forward Operating Base Fenty in 2011.jpg|մինի|240x240փքս|Ջալալաբադի օդուժի Մի-17 ուղղաթիռը՝ Ջալալաբադի օդանավակայանում վայրէջք կատարելիս, 2011 թ. հոկտեմբեր]]
Ջալալաբադի օդանավակայանը կառուցել են երկակի՝ քաղաքացիական ու ռազմական օգտագործման համար: Այն սպասարկում է հարեւան Նանգարհարի գավառի բնակչությանը ներքին թռիչքների համար: Օդանավակայանը ներկայումս օգտագործում են ՆԱՏՕ-ի ուժերը, ներառյալ Աֆղանական օդուժը, այստեղ են տեղակայված նաեւ [[Անվտանգության աջակցության միջազգային ուժեր|Անվտանգության աջակցության միջազգային ուժերը]]: Օդանավակայանը [[Պակիստան]]<nowiki/>ի վրա ԱԹՍ-ներով հարձակումներ ձեռնարկելու մշտադիտարկման վայր է նաեւ:
 
Առաջարկներ կան Աֆղանստանի երկաթգծի ցանցի հիմնադրման համար, որը կկապեր Ջալալաբադը Պակիստանի երկաթուղիների հետ, որն իր հերթին թույլ կտար ապրանքների վաճառքի, մարդկանց ու առեւտրի կոմունիկացիաների թվի աճ երկու երկրների միջեւ<ref>{{Cite web|url=https://pajhwok.com/en/2013/01/03/work-jalalabad-railways-station-launched|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
Աֆղանստանի ու Պակիստանի միջեւ առեւտուրն անցնում է այս քաղաքի միջով: Ջալալաբադի ու Քաբուլի միջեւ մայրուղին վերաբացվեց 2006 թվականին: Պատահարների մեծ թվի պատճառով մայրուղին աշխարհում ամենավտանգավորներից է համարվում:
 
=== Սպորտ ===
[[Պատկեր:Jalalabad stadium in June 2011.jpg|մինի|Շերզայի կրիկետի մարզադաշտը՝ կառուցման ընթացքում, 2011 թ.]]
Գավառը ներկայացված է կրիկետի ներպատական մրացաշարերում Նանգարհարի գավառի կրիկետի թիմով: Վերջինս ներկայացնում է Աֆղանստանը կրիկետի միջազգային մրջացաշարերում: Ղազի Ամանուլայի կրիկետի միջազգային մարզադաշտն առաջինն է Աֆղանստանում: Այն Ղազի Ամանուլա քաղաքում է, որը Ջալալաբադի հարավարեւելյան ժամանակակից արվարձանում է: Մարզադաշտի տարողունակությունը կազմում է 14000 հանդիսական:
 
Քաղաքն ունի երեք մարզադաշտ՝
 
* Ղազի Ամանուլայի կրիկետի միջազգային մարզադաշտը,
* Շերզայի կրիկետի մարզադաշտը,
* Ֆուտբոլի ազգային մարզադաշտը:
 
Ջալալաբադի քույր քաղաքներից է [[Սան Դիեգո]]<nowiki/>ն:
 
=== Հղումներ ===
<references />