«Սթորթինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Օրենսդիր}}
[[Պատկեր:Storting 01.jpg|250px|մինի|Ստորտինգի շենքը]]
 
'''Սթորթինգ''' ({{lang-no|Stortinget}}, բառացի՝ «Մեծ ժողով»), [[Նորվեգիա]]յի պառլամենտի անվանումը։ Ընտրվում է ներկայացուցչության համամասնական [[համակարգ]]ով։ Ստորտինգը բաղկացած է վերին՝ լագտինգ ({{lang-lat|Lagting}}) և ներքին՝ օդելստինգ ({{lang-lat|odelsting}}) պալատներից։ [[Աշխատանք]]ները ղեկավարում են Ստորտինգի պրեզիդենտն ու փոխպրեզիդենտը, որոնք պալատների պրեզիդենտների հետ կազմում են պրեզիդենտական [[խորհուրդ]]։ Ստորտինգ հաստատում է պետական բյուջեն, տրամադրում փոխառություններ և վարկ, ընդունում օրենքներ, վավերացնում միջազգային պայմանագրերը, վերահսկում կառավարության գործունեությունը և այլն։
'''Սթորթինգ''' ({{lang-no|Stortinget}}, «մեծ ժողով»), Նորվեգիայի միապալատ խորհրդարան։ Բաղկացած է 169 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Սթորթինգի գտնվելու վայրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է։ Նորվեգիայի խորհրդարան ընտրվող պատգամավորների թիվը կազմում է 169 մարդ, որոնցից 150-ը ընտրվում են գավառների կուսակցական ցուցակներով (ֆյուլկե), իսկ մնացած 19-ը ստանում են այսպես կոչված հավասարիչ մանդատներ:
 
Նախկինում սթորթինգը բաղկացած էր երկու պալատներից՝ օդելսթինգը և լագթինգը։ Սակայն 2007 թվականին որոշում կայացվեց, որ հաջորդ ընտրություններից հետո՝ 2009 թվականին, խորհրդարանը կդառնա միապալատ։ Սթորթինգը գլխավորում է սթորթինգի նախագահը։ Ներկայումս (2018 թվականից) հանդիսանում է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թունե Վիլհելմսեն Թրենն է։
 
Սթորթինգի հիմնական խնդիրներն են․
* օրենքների հրատարակում
* բյուջեի ընդունում
* կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողություն
 
Սթորթինգի 169 պատգամավոր ներկայումս ընդգրկված է 9 կուսակցական խմբակցություններում: Յուրաքանչյուր խմբակցություն ունի իր նախագահը, պաշտոնական ներկայացուցիչը և վարչությունը։ Խմբակցությունների անդամներն ավտոմատ կերպով հանդիսանում են նաև արտաքին գործերի և սահմանադրական իրավունքի խորհրդարանական հանձնաժողովների անդամներ։
 
Սթորթինգում աշխատում է 13 հանձնաժողով: Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր մասնակցում է դրանցից որևէ մեկի աշխատանքին։ Հանձնաժողովներում համամասնորեն ներկայացված են ինչպես կուսակցությունները, այնպես էլ գավառները։ Այնտեղ ընդգրկված են 11-20 պատգամավորներ, հանձնաժողովի ստեղծումից հետո անդամներն ընտրում են նախագահին, պաշտոնական ներկայացուցչին և քարտուղարին: Հանձնաժողովների նիստերն անցկացվում են բաց ռեժիմով: Հանձնաժողովները նաև իրավունք ունեն իրենց նիստերին հրավիրել կառավարության ներկայացուցիչներին, որևէ կազմակերպություններին և անհատներին, եթե դա պահանջվում է քննարկվող հարցի ավելի լավ լուսաբանման համար:
 
Սթորթինգում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է իմպերատիվ մանդատը։ Յուրաքանչյուր պատգամավոր օգտվում է անձնական անձեռնմխելիության իրավունքից։ 2002 թվականից սթորթինգի պատգամավորների տարեկան աշխատավարձը կազմում էր մոտ 70 հազար եվրո։ Պատգամավորներն իրավունք չունեն ինքնակամ վերադարձնել իրենց մանդատները։ Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ խորհրդարանի պատգամավորը նշանակվում է նախարարի կողմից։ Ցանկացած քաղաքացի կարող է դիտել սթորթինգի բանավեճի ընթացքը՝ գտնվելով հատուկ սրահում, իսկ պատգամավորը, ով դեմ է քվեարկում, ոչ միայն սեղմում է համապատասխան կոճակը, այլև կանգնում է իր տեղից՝ ցույց տալով իր անհամաձայնությունը տեղի ունեցածի հետ<ref> [[Сычёва, Лидия Андреевна|Сычёва Л.]] [http://www.naslednick.ru/articles/travel/travel_97.html%20 Уроки Норвегии]</ref>:
 
== Տես նաև ==
* [[Նորվեգիայի խորհրդարանի նախագահների ցանկ]]
{{Նորվեգիան թեմաներում}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=150}}
 
[[Կատեգորիա:Նորվեգիայի կառավարում]]
[[Կատեգորիա:Խորհրդարաններ ըստ երկրի]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սթորթինգ» էջից