«ԽՍՀՄ փլուզում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 117.
[[1988]] թվականի [[փետրվարի 13]]-ից [[Ստեփանակերտ]]ում խոշոր հանրահավաքներ են սկսվում<ref name="evnreport" />։ [[Փետրվարի 20]]-ին [[ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան|ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջան]]ը 110 դեմ և 17 կողմ ձայներով որոշում է ընդունում դիմել [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդ]]ին՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ միացնելու» (Հայաստանին վերամիրավորելու) խնդրանքով<ref name="evnreport" /><ref>{{cite web |title=20 февраля 1988 года: ходатайство о передаче Карабаха из Азербайджанской ССР в Армянскую ССР |url=https://www.armmuseum.ru/news-blog/february-20-artsakh |website=armmuseum.ru |publisher=[[Հայկական ազգային մշակույթի թանգարան (Մոսկվա)|Армянский музей Москвы и культуры наций]]|access-date=հունվարի 26, 2021}}</ref><ref>{{cite book |last1=Жирохов |first1=Михаил Александрович |title=Семена распада: войны и конфликты на территории бывшего СССР |date=2012 |location=Санкт-Петербург |isbn=978-5-9775-0817-9 |url=}}</ref><ref name="blackgarden">''«Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով»'' Դե Վաալ, Թոմաս, 2003, էջ 10-12, [[Նյու Յորքի համալսարան|ՆՅՀ]], {{ISBN|0-8147-1945-7}}</ref>։ Խորհրդային Միության մի փոքր հեռավոր հատվածում տեղի ունեցած այս հանրաքվեն աննախադեպ լայն արձագանք ստացավ ամբողջ աշխարհում։ [[Փետրվարի 22]]-ին, [[Ադրբեջանցիներ|ադրբեջանցի]] ազգայնականներից կազմված 8-10 հազարանոց խառնամբոխը [[Աղդամ]] քաղաքից [[Ասկերանի դեպքեր|սկսում է շարժվել դեպի Ասկերան]]՝ դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելու մտադրվածությամբ<ref>{{cite news |title=Աղդամից ադրբեջանական գրոհ Ասկերանի ուղղությամբ. 1988-ի փետրվարի 22 |url=https://www.aniarc.am/2020/02/22/feb-22-1988-askeran-tatul-book-chapter/ |agency=Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն |date=Փետրվարի 22, 2020}}</ref>։ Ասկերանի շրջան շարժվելու ճանապարհին ամբոխը լուրջ վնասներ է հասցնում ենթակառուցվածքներին։ Անկարգությունները կասեցնելու համար տեղական իշխանությունները սկսում են միբիլիզացնել ոստիկանական ուժերը։ Ընդհանուր առմամբ, բախումների հետևանքով սպանվեց երկու ադրբեջանցի, վիրավորվեց 50 հայ գյուղացի և անհայտ թվով ադրբեջանցիներ ու ոստիկականներ։ Ասկերանի միջադեպին անմիջապես հաջորդեցին [[Սումգայիթի ջարդեր|Սումգայիթյան ջարդեր]]ը․ [[փետրվարի 26]]-ից [[մարտի 1]]-ն ընկած ժամանակահատվածում [[Սումգայիթ]] քաղաքում կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանում։ Ըստ խորհրդային պաշտոնական աղբյուրների սպանվեց 32 հայ, տեղահանվեց 14 000-ը։ Դեպքերից առաջ [[Միխայիլ Գորբաչով|Գորբաչով]]ը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200 000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով [[ԼՂԻՄ]]-ը [[Հայկական ԽՍՀ]]-ին վերամիավորվելու պահանջի հետ։
 
Հանրահավաքները Հայաստանում ավելի զանգվածային բնույթ են կրում։ [[Փետրվարի 25]]-ի գնահատումներով, հանրահավաքի մասնակիցների քանակը մոտենում է մեկ միլիոնին։ Սա իր տեսակի մեջ առաջին լայնածավալ խաղաղ ցույցերից մեկն էր, որը հետագայում սկիզբ դրեց Պրահայում, Բեռլինում և, ի վերջո, Մոսկվայում, կոմունիզմի տապալման գործընթացին: Շարժումը ղեկավարելու համար ստեղծվում է «[[Ղարաբաղ կոմիտե|«Ղարաբաղ» կոմիտե]]ն»՝ն՝ հիմնականում բաղկացած մտավորականներից<ref name="evnreport" />։
 
Այնուամենայնիվ, Գորբաչովը հրաժարվեց որևէ փոփոխություն մտցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Փոխարենը պաշտոնանկ արեց երկու հանրապետությունների կոմկուսների առաջնորդներին․ [[1988]] թվականի [[մայիսի 21]]-ին, [[Կարեն Դեմիրճյան]]ը հեռացվում է [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար]]ի պաշտոնից, որը զբաղեցնում է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ [[Սուրեն Հարությունյան]]ը, իսկ Ադրբեջանում [[Քյամրան Բագիրով]]ը հեռացվում է Ադրբեջանի ԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, և նրան փոխարինելու է գալիս [[Աբդուռահման Վեզիրով]]ը։ Այնուամենայնիվ, Հարությունյանն առավել ազգայնական կողմնորոշում է դրսևորում՝ թույլ տալով, որ [[մայիսի 28]]-ին, [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի առաջին հանրապետության]] ստեղծման (1918-1920) 70-ամյակին, հանրահավաքների ժամանակ ծածանվի է [[Հայաստանի դրոշ|հայոց պատմական եռագույն դրոշ]]ը<ref name="ost">{{Cite web|url=https://ostarmenia.com/hy/perestroyka-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/|title=Վերակառուցումը և Արցախյան շարժումը (1985-1990 թթ.): Անկախության հռչակում|website=ostarmenia.com|date=|accessdate=հունվարի 26, 2021}}</ref><ref name="blackgarden" />։