«ԽՍՀՄ փլուզում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
[[Լիտվա]]յի «[[Սայուդիս]]» ({{lang-lv|''Sąjūdis''}} - շարժում) ժողովրդական ճակատը կազմավորվում է [[1988]] թվականի մայիսին։ Ինչպես հարևան հանրապետությունների դեպքում, Լիտվայում նույնպես կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում [[Ռինգաուդաս-Բրոնիսլովաս Սոնգայլա]]յին փոխարինելու է գալիս համեմատաբար լիբերալ հայացքների տեր [[Ալգիրդաս Բրազաուսկաս]]ը։ Հարևան բալթյան շարժումների նման, Բրազաուսկասը «Սայուդիսի» ճնշմամբ օրինականացնում է Անկախ Լիտվայի [[Լիտվայի դրոշ|պատմական դեղին-կանաչ-կարմիր դրոշ]]ը, իսկ 1988-ի նոյեմբերին երկրի պաշտոնական լեզուն դառնում է լիտվերենը, ինչպես նաև վերականգնվում է մինչև [[Բալթյան երկրների բռնակցումը Խորհրդային Ռուսաստանի կողմից|խորհրդային օկուպացիան]] օգտագործվող [[Լիտվայի օրհներգ]]ը<ref name="ethnopolitics1"/>։
==== Անդրկովկաս ====
{{անավարտ բաժին}}
{{Quote box| quote ='''ՈՐՈՇՈՒՄ․'''
 
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։
 
«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է.
 
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»: |align=right |width=25% |source=Պաշտոնական հայտարարություն<ref name="evnreport" />}}
[[Վերակառուցում (ԽՍՀՄ)|Վերակառուցման]] և [[Գլասնոստ|հրապարակայնության]] քաղաքականությունը [[Հայաստան]]ի պարագայում տարիների ընթացքում դրսևորվեց այսպես կոչված «[[Ղարաբաղյան շարժում|Ղարաբաղյան շարժմամբ]]», որը հասարակության քաղաքական և սոցիա-տնտեսական կյանքում հանգեցրեց հեղափոխական բնույթի վերափոխումների<ref>{{cite web |title=Գիտաժողով. «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» |url=http://iae.am/hy/announcements/804#/0 |website=iae.am |publisher=ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ |access-date=հունվարի 26, 2021}}</ref>։ Շարժման սկիզբը պայմանավորված էր [[Ադրբեջանական ԽՍՀ]] կազմում գտնվող [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի]] գերազանցապես հայաբնակ ինքնավար մարզի բնակչության՝ Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Արցախյան ընդհատակյա խմբերը վերամիավորման ստորագրահավաքներ էին կազմակերպում և դիմում Մոսկվային։
 
[[1988]] թվականի [[փետրվարի 13]]-ից [[Ստեփանակերտ]]ում խոշոր հանրահավաքներ են սկսվում<ref name="evnreport" />։ [[Փետրվարի 20]]-ին [[ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան|ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջան]]ը 110 դեմ և 17 կողմ ձայներով որոշում է ընդունում դիմել [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդ]]ին՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ միացնելու» (Հայաստանին վերամիրավորելու) խնդրանքով<ref name="evnreport" /><ref>{{cite web |title=20 февраля 1988 года: ходатайство о передаче Карабаха из Азербайджанской ССР в Армянскую ССР |url=https://www.armmuseum.ru/news-blog/february-20-artsakh |website=armmuseum.ru |publisher=ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ |access-date=հունվարի 26, 2021}}</ref><ref>{{cite book |last1=Жирохов |first1=Михаил Александрович |title=Семена распада: войны и конфликты на территории бывшего СССР |date=2012 |location=Санкт-Петербург |isbn=978-5-9775-0817-9 |url=}}</ref><ref>''«Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով»'' Դե Վաալ, Թոմաս, 2003, էջ 10-12, [[Նյու Յորքի համալսարան|ՆՅՀ]], {{ISBN|0-8147-1945-7}}</ref>։ Խորհրդային Միության մի փոքր հեռավոր հատվածում տեղի ունեցած այս հանրաքվեն աննախադեպ լայն արձագանք ստացավ ամբողջ աշխարհում։
 
== Ծանոթագրություններ ==