«Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4.
== Նկարագրություն ==
[[Պատկեր:Geishas in a Landscape.jpg|150px|մինի|ձախից|«Գեյշան բնության մեջ», 1870-ական թվականների ճապոնական փորագրություն, որի մի մասը պատկերված է Վան Գոգի ինքնադիմանկարի հետնաֆոնին:]]
Ինքնադիմանկարում պատկերված է Վան Գոգը` երկնագույն գլխարկով, կանաչ վերնազգեստով և վիրակապով, որը փակում է ականջը և ձգվում կզակի տակ: Նկարիչը պատկերված է ավադականավանդական երեք քառորդ դիրքով, իսկ նրա հայացքն ուղղված է կադրից մի փոքր աջ: Կերպարի հետևում բաց պատուհանն է, որով պետք է օդը ներթափանցի ներս: Հետին ֆոնում երևում են նաև [[մոլբերտ]]ը` մի քանի ոչ պարզ գրառումներով, ինչպես նաև ճապոնական մի փորագրություն փայտի վրա: Փորագրությունը նույնացնում են «Գեյշան բնության մեջ» ճապոնական փորագրության հետ, որ տպագրվել է 1870-ական թվականներին: Դա ցույց է տալիս ճապոնականության ազդեցությունը Վան Գոգի ստեղծագործության վրա. ճապոնական փորագրությունները հանդիպում են նաև նկարչի այլ նկարների ֆոնին<ref name=":0" />: Նկարը նկարված է իմպաստո ոճով. լուսային էֆեկտն ուժեղացնելու համար կիրառվել են խիտ, գունեղ վրձնահարվածներ, որոնք հիմնականում ուղղահայաց են արված: Դրա շնորհիվ ստեղծվել է տեքստուրա, որը դուրս է գալիս կտավից` ավելացնելով մակերևույթի հարթությունը: Մաշկի գույնը կանաչ ու դեղին գույներով է հագեցած: Նկարչի ականջը փակող վիրակապը մատնանշում է նրա ամենահայտնի կոնֆլիկտը: Վան Գոգն իր ինքնադիմանկարները նկարելիս կիրառել է հայելի, այդ պատճառով որոշ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ նա աջ ականջի մի մասն է կտրել ձախի փոխարեն<ref>{{cite web |url=http://www.vangoghgallery.com/misc/selfportrait.html |title=Vincent van Gogh Gallery: Self-Portraits|first=|last=|publisher=vangoghgallery.com|accessdate=հունվարի 26, 2017}}</ref>:
 
== Պատմություն ==