«Արևմտյան Սահարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}
'''Արևմտյան Սահարա''' ([[իսպաներեն]]՝ Sahara Occidental) երկիր և շրջան է Հյուսիս-[[Արևմտյան Աֆրիկա]]յում։ Արևմուտքում ողողվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ով, հյուսիսում սահմանակից է [[Մարոկկո]]յին և [[Ալժիր]]ին, արևելքում և հարավում՝ [[Մավրիտանիա]]յին։ Իսպանական տիրույթ է («անդրծովյան նահանգ»)։ Կառավարում է [[Իսպանիա]]յի կառավարության նշանակած գեներալ նահանգապետը։ [[1967]] թվականից, խորհրդակցական պարտականություններով, գոյություն ունի տեղական կառավարչություն, այսպես կոչված Գլխավոր ասամբլեա։ Տարածությունը 266 հզ․ կմ<sup>2</sup>² է։ Բաղկացած է երկու մասից՝ Հարավային զոնայից (Ռիո-դե-Օրո, 184 հզ․ կմ<sup>2</sup>²) և Հյուսիսային զոնայից (Աեգիետ-Էլ-Համրա, 82 հզ․ կմ<sup>2</sup>²)։ Բնակչությունը 54, 0 հզ․ է (1970), վարչական կենտրոնը՝ Էլ-Այուն։ Մակերևույթը հարթավայրային է, արևմուտքում՝ տափարակ, արևելքում՝ բլրապատ (Մավրիտանական Ադրարա սարավանդ, 300-350 մ)։ Առավելագույն բարձրությունները (500-700 մ) գտնվում են հյուսիս-արևելքում, [[Ատլասի լեռներ]]ի մոտ։ Մերձափնյա դաշտավայրը բնութագրվում է դյունային ռելիեֆով։ Արևմտյան Սահարան հարուստ է [[ֆոսֆոր]]իտներով (Սեգիետ-Էլ-Համրա)։ Տերիտորիայի մեծ մասում կլիման արևադարձային է, անապատային։ Ամսական միջին ջերմաստիճանները տատանվում են 17-20° С-ից մինչև 25-30°С։ Ատլանտյան օվկիանոսի և Կանարյան սառը հոսանքի ազդեցությունների շնորհիվ մերձափնյա դաշտավայրի կլիման համեմատաբար մեղմ է։ Տարեկան տեղումները 50-200 մմ է։ Անձրևները սակավ են (լինում են հոկտեմբեր-նոյեմբերին և մարտ-մայիսին)։ Մշտահոս գետեր չկան, միայն [[Համրա]]ն է, որ իր ջրերը տանում է մինչև օվկիանոս։ Գորշ, կարմրագորշ և դեղնագորշ հողերի վրա տիրապետող են չորասեր թփուտներն ու խոտերը։ Հազվադեպ օազիսներում հանդիպում են արմավենիներ։ Կենդանական աշխարհին բնորոշ են սողուններն ու մանր կրծողները։ Մերձափնյա ջրերը հարուստ են ձկներով։ <br />
Հիմնական բնակիչներն արաբներն են, որոնք այստեղ կոչվում են մավրեր։ Խոսում են արաբերենի տեղական բարբառով։ Տիրապետող կրոնը մահմեդականությունն է, հիմնական զբաղմունքը՝ քոչվորական անասնապահությունը։ Շատերն ամեն տարի մի քանի ամիս անց են կացնում հարևան երկրներում։ [[Եվրոպա]]կան բնակչության գերակշռող մասը իսպանացիներ են (մոտ 9 հզ․), բնակվում են քաղաքատիպ վայրերում, որոնցից առավել նշանավոր են [[Էլ-Այուն]]ը (18, 2 հզ․ բն․, 1970) և [[Վիլիա Սիսներոս]]ը (6.1 հզ․ բնակիչ)։ Իսպանացիները մուտք են գործել Արևմտյան Սահարա [[XV]] դ․ վերջին և [[XVI]] դ․ սկզբին։ Դուրս մղելով պորտուգալացիներին և պայքարելով ֆրանսիացիների դեմ՝ իսպանացիները [[XX]] դ․ սկզբին գրավեցին Արևմտյան Սահարան։ Մինչև XX դ․ 70-ական թթ․ երկրում տիրապետում էին քոչվորական անասնապահության վրա հիմնված սպառողական տնտեսության հետամնաց ձևերը։ Բուծում են [[ուղտ]], [[այծ]] և [[ոչխար]]։ [[Օազիս]]ներում մշակում են փյունիկյան [[արմավենի]], [[գարի]] և [[կորեկ]]։ Զբաղվում են ձկնորսությամբ, խեցգետինների, ջրիմուռների և սպունգների հավաքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ փոփոխություն է մտցնում ֆոսֆորիտների խոշոր հանքավայրի յուրացումը Բու-Կրաա շրջանում։ Հանքավայրը շահագործում է իսպանական «Ֆոս-ֆատոս Բու-Կրաա» պետական ընկերությունը՝ [[ԱՄՆ]]-ի և [[ԳՖՀ]]-ի ընկերությունների մասնակցությամբ։ Ֆոսֆորիտի հանքանյութը արդյունահանելու և փոխադրելուհամար Էլ-Այունի մոտ կառուցվում է ([[1972]]) նավահանգիստ և 100 կմ երկարության ժապավենաձև փոխադրիչ։ Արդյունահանվում է նաև [[կերակրի աղ]]։ Գրունտային ճանապարհների երկարությունը 5, 2 հզ․ կմ է։ Արևմտյան Սահարայի արտաքին առևտուրը, որը Իսպանիայի մենաշնորհն է, աննշան է։ Արտահանում է անասուն, մորթի, բուրդ և կերակրի աղ։ Ներմուծում է սննդամթերք, նավթամթերք և արդյունաբերական ապրանքներ։ Դրամական միավորը իսպանական պեսետան է։ 58, 02 իսպանական պեսետան հավասար է ԱՄՆ-ի մեկ դոլարին (հունվար, [[1973]])։
 
{{ՎՊԵ|Western Sahara|Արևմտյան Սահարա}}
{{Աֆրիկայի երկրներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=43}}
 
[[Կատեգորիա:Արևմտյան Սահարա]]