«Ջեյմս Վուլֆենսոն»–ի խմբագրումների տարբերություն

Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը
Content deleted Content added
Նոր էջ «'''Ջեյմս Վուլֆենսոն''' ({{lang-en|James David Wolfensohn}}, {{ԱԾ}}), Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը: == Կենսագրութ...»:
(Տարբերություն չկա)

19:04, 25 հունվարի 2021-ի տարբերակ

Ջեյմս Վուլֆենսոն (անգլ.՝ James David Wolfensohn, դեկտեմբերի 1, 1933(1933-12-01)[3][4][5], Սիդնեյ, Ավստրալիա[2] - նոյեմբերի 25, 2020(2020-11-25)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը:

Կենսագրություն

Վուլֆենսոնը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 5-ին Սիդնեյում՝ հրեաների ընտանիքում, որը Մեծ ճգնաժամի տարիներին Անգլիայից արտագաղթել է Ավստրալիա։

1956 թվականին Մելբուռնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում եղել է Ավստրալիայի սուսերամարտի հավաքականի անդամ։ Եղել է նաև Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի սպա:

Սիդնեյի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1959 թվականին Հարվարդի բիզնես դպրոցում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: 1980 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է: 2010 թվականին վերականգնել է Ավստրալիայի քաղաքացիությունը:

2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացել Է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբի բարդությունը[6]։

Գործունեությունը Համաշխարհային բանկում

Վուլֆենսոնը պաշտոնապես ստանձնել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը 1995 թվականի հուլիսի 1-ին։ Այդ պաշտոնում նա առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնի կողմից։ 2000 թվականին երկրորդ հնգամյա ժամկետով նրան միաձայն աջակցել է բանկի տնօրենների խորհուրդը, միաժամանակ դարձել է երրորդ անձը, որը երկու ժամկետով զբաղեցրել է բանկի նախագահի պաշտոնը` Յուջնի Բլեքից և Ռոբերտ ՄաքՆամարայից հետո:

Մրցանակներ

  • Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-հրամանատար։
  • Ավստրալիայի շքանշանի սպա:
  • Բարեկամության շքանշան (2004 թվականի հունվարի 17, Ռուսաստանմիջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]:
  • Ոսկե Ռունի շքանշան (1999 թվականի հունիսի 1, Վրաստանվրացական պետության կառուցման, տնտեսության բարեփոխման և Վրաստանի մշակութային ժառանգության փրկության գործում ներդրած հատուկ ավանդի համար[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 James D. Wolfensohn, who led World Bank through tumultuous decade, dies at 86
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Munzinger Personen (գերմ.)
  6. «Умер экс-президент Всемирного банка Джеймс Вулфенсон». www.kommersant.ru (ռուսերեն). 2020-11-26. Վերցված է 2020-11-26-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 17 января 2004 года № 57 «О награждении орденом Дружбы Вулфенсона Д.»
  8. В. Лазаренко Государственные награды Республики Грузия // Петербургский коллекционер : газета. —СПб., 2008. — В. 48. — № 3. — С. 44—46.