«Նատալյա Զախարինա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
Այդ նույն գլխում կա ևս մի մանրամասներով հագեցած փոքրիկ էպիզոդ. խոսքը վերաբերում է Ալեքսանդր Իվանովիչի և կնոջ հանդիպման մասին [[Թուրին]]ում։ Հանդիպումը տեղի էր ունենում ընտանիքին հանդիպած ցնցումից հետո, և ամուսինների հաշտությանը նպաստում է հյուրանոցային համարի մթնոլորտը. «Ծածկված սեղանին դրված էին երկու չվառած մոմեր, հաց, մրգեր և գինու սափոր։ Ես չէի ուզում որևէ մեկին արթնացնել, մենք վառեցինք մոմերը և նստած դատարկ սեղանի մոտ՝ նայեցինք իրար ու հիշեցինք մեր վլադիմիրյան կյանքը»{{sfn|Гинзбург|1957|с=55}}։ Տուրգենևը [[Միխայիլ Սալտիկով-Շչեդրին]]ին հասցեագրված նամակում խոստովանել է, որ ծանոթանալով Գերցենների կյանքի դրամատիկ իրադարձություններին և Զախարինայի մահվան հանգամանքներին ծանոթացնող դրվագներին՝ ինքը «այդ ամբողջ օրերի ընթացքում եղել է տպավորության տակ»{{sfn|Бабаев|1984|с=86}}։ Ինքը Ալեքսանդր Իվանովիչը երկար տարիների ընթացքում վերլուծել էր վրիպումները և սխալները, որոնք հասցրել էին ճակատագրական վախճանին, և դստերը՝ Նատալյային (Տատա) գրված նամակում պատմել է.
 
{{քաղվածք|Մեզ համար ընտանեկան կյանքը գտնվում էր երկրորդ պլանում, իսկ առաջինում մեր գործունեությունն էր։ Դե նայիր՝ մեր պրոպագանդան հաջողվեց, իսկ ընտանեկան կյանքը տուժեց։ Շրջապատից շփացած՝ ավադույթներիավանդույթների աշխարհի դեմ պայքարում մենք, այսպես ասած, հանդուգն էինք, մտածում էինք, որ ամեն ինչ կստացվի, սարսափելի ինքնապաստան էինք։ Ու կոտրվեցինք... պիտի կոտրվեինք, այսպես թե այնպես՝ կարևոր չէ»{{sfn|Бабаев|1984|с=85}}։|}}
 
== Էպիստոլար ժառանգություն ==