«Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Վրաստան]] հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, [[Հոգեգալստյան տոն]]ին, [[Ն.Ս.Օ.Տ.Տ.]] [[Գարեգին Բ]] [[Ծայրագույն Պատրիարք]] և [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց [[Թբիլիսի]]ի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ [[Վեհափառ Հայրապետ]]ին դիմավորեցին թեմի հոգևոր դասը և [[Թբիլիսիի հայ համայնք]]ի հազարավոր ներկայացուցիչներ։
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարևանությամբ կառուցված «[[Հայարտուն]]» կենտրոնի բացումը։ [[Հովհաննես Թումանյան]]ի կողմից [[1921]] թվականին հիմնադրված նշանավոր «[[Հայարտուն]]» կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց։ Սակայն 2011 թվականին [[Վիրահայոց թեմ]]ը հիմնադրում է համանուն կենտրոն' բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար [[Բորիս Սահակով]]ի և աջակցությամբ վրացահայ գործարարների։
Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար [[Բորիս Սահակով]]ը և Երևանի քաղաքապետ [[Կարեն Կարապետյան]]ը, որից հետո այս առիթով իր ուրախությունը հայտնեց [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ [[Վազգեն Սրբազան]]ը' շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության և թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության և ուշադրության համար։ Բացման առիթով [[Թբիլիսիի հայ համայնք]]ին շնորհավորեցին արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ [[Գեորգի Ուգուլավա]]ն և [[Երևանի քաղաքապետ]]ը։ Իր սրտի խոսքն ասաց նաև կենտրոնի բարերարը' շնորհավորելով ամենքին կարևոր այս ձեռնարկի առիթով։ Վերջում ներկաներին իր օրհնությունը բերեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ը։ [[Նորին Սրբություն]]ը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ' պահպանելով պատմական «[[Հայարտուն]]» կենտրոնի բարի ավանդները։ [[Վեհափառ Հայրապետ]]ը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորեց վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն և անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթներըավանդույթները, լեզուն ու հարուստ մշակույթը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, «[[Հրաշափառ]]ի» ներքո մուտք գործեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը։
[[Թբիլիսի]]ի [[Սուրբ Էջմիածին]] (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցին կառուցվել է 1806 թ. հայ հասարակության ծախսերով։ Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել և նորոգվել է։ Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010 թթ. [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Ս. Էջմիածնի]] և [[ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ]]ի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ։