«Ժամանակն Իսպանիայում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
=== Կենտրոնական եվրոպական ժամանակի հետևանքներ ===
Իսպանացիների կյանքի ռիթմը տեղաշարժված է երեկոյան ժամեր: Այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար անսովոր է, որ Իսպանիայում ճաշը սովորաբար տրվում է 14:30-ին, իսկ ընթրիքը` երեկոյան 21:00-ից հետո<ref name=":0" />: Սակայն օրվա այսպիսի բաշխումը կապված է իսպանացիների մշակութային ավնդույթներիավանդույթների, նաև ընդունված պաշտոնական ժամանակի հետ. իսպանացիներն այնքան էլ չեն տարբերվում աշխարհի մնացած հատվածից, ինչպես իրենց ժամանակը: Երբ արևը գտնվում է ամենավերևում, այսինքն` տեղի արևային ժամանակով ժամը 12:00-ին, իսպանացիների ժամացույցը ցույց է տալիս 13:30-ը (ձմեռային շրջանում երկրի արևմուտքում): Տեղի ժամանակով իսպանացիները ճաշում են 13:00-14:00-ին և ընթրում երեկոյան ինն անց կես, և դրանով նրանք գրեթե չեն տարբերվում օտարերկրացիներից: Այսինքն` օրվա որոշակի ժամին սնունդ ընդունելը, ինչպես ամենուր, կարգավորվում է արևով, չնայած պաշտոնական ժամանակը ցույց է տալիս, որ այդ ժամին պետք է լինել աշխատավայրում<ref name=":0" />: Իսպանացիների համար ավանդական հետճաշյա քունը` սիեստան, նույնպես մղվում է ավելի ուշ ժամի` 13:30-ից մինչև 16:30<ref>{{Cite web|url=http://www.rusexporter.ru/business-etiquette/508/|title=Деловой этикет в Испании|publisher=www.rusexporter.ru|accessdate=2016-09-09}}</ref>: Իսպանական երեկոն սովորաբար սկսվում է 22:00-ին, իսկ ընթրիքը սովորաբար բաժին է ընկնում հեռուստաշոուների ժամին: Հարցումները ցույց են տվել, որ Իսպանիայի բնակչության գրեթե մեկ քառորդը հեռուստացույց է նայում 00:00-ից մինչև 01:00<ref name=":1" />:
 
Եթե ժամանակը համապատասխանեցվի Գրինվիչի ժամանակին, ապա ավելի շուտ կմթնի, և ընկերությունները ստիպված կլինեն կարգավորել աշխատանքային ժամանակի գրաֆիկը: Դա կարող է Իսպանիային մոտեցնել 9:00-17:00 աշխատանքային գրաֆիկին, որն առավել բնորոշ է Մեծ Բրիտանիային, այստեղից էլ սնունդի ընդունումը ավելի վաղ կկատարվի: Իսկ առայժմ շատ աշխատողներ չեն ազատվում մինչև 19:00, և խանութները բաց են մինչև 22:00<ref name=":2" />: