«Վայոց ձորի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վայոց ձորում ([[Արտաբույնք|Արտաբույնք բնակավայրի]] (հնում՝ Եղեգիս) շրջակայքում) մինչ օրս պահպանվել է 10-րդ դարում Սյունիքի [[Սմբատ Ա Սյունի]] իշխանի կողմից հիմնադրված [[Սմբատաբերդ|Սմբատաբերդի]] բրգավոր պարիսպները։ Միջնադարյան պաշտպանական ամրություններից հայտնի են նաև [[Պռոշաբերդ|Պռոշաբերդը]], [[Էրթիջի ամրոց|Էրթիջի ամրոցը]] և [[Սուլեմա (բերդ)|Սուլեմա բերդը]]։
 
[[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյանների իշխանապետության]] օրեք՝օրոք՝ [[13-րդ դար|13]]-[[14-րդ դար|14-րդ դարերում]], [[Աղբերց վանք (Գլաձոր)|Աղբերց վանքի]] հարևանությամբ գործում է [[Գլաձորի համալսարան|Գլաձորի համալսարանը]], որը կարճ ժամանակահատվածում դառնում է [[Միջնադարյան Հայաստան|միջնադարյան Հայաստանի]] հոգևոր, գիտական և հասարակական կենտրոններից մեկը։ Այստեղ են կրթություն ստանում և գործում այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ [[Ներսես Մշեցի|Ներսես Մշեցին]], [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցին]], [[Մխիթար Սասնեցի|Մխիթար Սասնեցին]], [[Հովհան Որոտնեցի|Հովհաննես Որոտնեցին]], [[Խաչատուր Կեչառեցի|Խաչատուր Կեչառեցին]], [[Թորոս Տարոնացի|Թորոս Տարոնացին]], [[Ավագ|Ավագը]], [[Մոմիկ|Մոմիկը]] և այլք։ Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից է [[Ագարակաձոր|Ագարակաձորը]], որը նախկինում անվանվել է Ագյար։ Ագյարը պատմականորեն եղել է [[Օրբելյաններ|Օրբելյան իշխանների]] տոհմական կալվածքը։ [[Միջնադար|Զարգացած միջնադարի ժամանակահատվածում]] այն համարվում էր Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, [[Տարսայիճ Օրբելյան|Տարսայիճ Օրբելյանը]] (13-րդ դար) այստեղ կառուցում է մի քանի [[Իջևանատուն|քարավանատներ]] և [[Կամուրջ|կամուրջներ]], այդ թվում նաև [[Ագարակաձոր|Ագարակաձորի կամուրջը]], որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ 13-րդ դարում Ստեփանո Օրբելյանն իր [[Պատմութիւն տանն Սիսական (2869, Ստեփանոս Օրբելյան)|«Պատմութիւն տանն Սիսական»]] աշխատությունում հիշատակում է Վայոց ձոր գավառի 94 բնակավայրերի անունները։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել [[Մետաքսի մեծ ճանապարհ|«Մետաքսի մեծ ճանապարհը»]], որով այսօր անցնում է Մարտունի-Եղեգնաձոր խճուղին։ 1332 թվականին Չեսար Օրբելյանը [[Սուլեմայի լեռնանցք|Սուլեմայի լեռնանցքում]] հիմնադրում է [[Սելիմի իջևանատուն|Սելիմի իջևանատունը]], որը մասամբ կանգուն է մինչ օրս։ [[Վարդենյաց լեռնանցք|Վարդենյաց լեռնանցքում]] գտնվող [[14-րդ դար|14-րդ դարի]] այս քարավանատունը, ի թիվս նման մի շարք այլ շինությունների, որպես իջևանատուն ժամանակին ծառայել է Մետաքսի ճանապարհի հայաստանյան մասով անցնող առևտրականների համար<ref>[http://www.armenianow.com/hy/news/10683/amap_rediscovering_silk_road_armen «ԱՄԱՓ». Ուղենշված է «Հայաստանի Մետաքսի ճանապարհ» երթուղին]</ref>։ Հայտնի է, որ նշանավոր ճանապարհորդ [[Մարկո Պոլո|Մարկո Պոլոն]] անցել է այս տարածքով և նկարագրել, թե ինչպես են հայերն ապրում դժվարանցանելի լեռների մեջ։
 
=== Նոր շրջանից մինչև մեր օրեր ===