«Հայկական Պար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը փոփոխում է․: ru:Агрыдаг
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
'''Հայկական Պար''' լեռնաշղթան գտնվում է [[Հայկական հրաբխային բարձրավանդակ]]ի կենտրոնում` [[Բյուրակն]] ու [[Արարատ|Մասիս]] լեռնազանգվածների միջև: Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով` դեպի հյուսիս: Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը` 30-35 կմ: Առավելագույն բարձրությանը հասնում է [[Սուկավետ]] գագաթում` 3445 մ: Ջրբաժան է [[Սև ծով|Սև]], [[Կասպից ծով]]երի ու [[Պարսից ծոց]]ի ավազանների միջև:
 
== Երկրաբանությունը ==
 
Կազմված է վերին կավճի ու [[պալեոգեն]]ի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից` ծածկված [[անդեզիտ]]ային ու [[բազալտ]]ային լավաներով: Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների:
 
== Ռելիեֆը ==
 
Լանջերը ժայռոտ ու զառիթափ են` կտրտված բազմաթիվ կիրճերով:
Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է: Մասիսից բաժանվում է [[Խարաբաբազարի լեռնացք]]ով:
 
== Կառուցվածքը ==
 
Հայկական Պարի Արևմտյան մասում [[Սարիկամ]] բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է [[Սուկավետ]] լեռը: Արևելյան մասը միջին մասնատվածության հրաբխային կոներով լեռնային շրջան է, որի հարավային ճյուղավորությունների մեջ է [[Գայլատու]] լիճը: Լանջերից սկիզբ են առնում [[Արաքս]]ի և [[Արածանի]]ի մի շարք վտակներ: Կան [[հրաբխային շինանյութեր]]ի, [[քարաղ]]ի խոշոր պաշարներ:
 
== Լանդշաֆտը ==
 
Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում` լեռնամարգագետնային: Տեղ-տեղ կան կաղնու և գիհու նոսր անտառներ:
 
== Գրականություն ==
 
* Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
* Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
 
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ]]
 
[[en:Haykakan Par]]
[[ru:Агрыдаг]]