«Թերարժեքության բարդույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Թերարժեքության բարդույթի զարգացում: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 4.
Թերարժեքության բարդույթ տերմինը հոգեբանության մեջ ներմուծել է գերմանացի հոգեվերլուծաբան [[Ալֆրեդ Ադլեր]]ը։ Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և [[Բարդույթ (հոգեբանություն)|բարդույթ]] [[հասկացություն]]ները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։
Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է [[դեպրեսիա]], որի ծանր դեպքերում կարող է հետևել [[Ինքնասպանություն|ինքնասպանության]] վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի [[ուշադրություն]]ը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների [[Ենթագիտակցություն|ենթագիտակցական]] պատճառ:
Հաճախ սեփական թերարժեքության փոխատուցման փորձերին բնորոշ է զոհի դեր ստանձնելը: Երիտասարդ տղամարդկանց մոտ սեփական թերարժեքության բարդույթի քողարկման միջոց է հանդիսանում բարձր ագրեսիվությունը և ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև կարգավիճակի ցուցադրումը՝ սպորտային մեքենաներ, բնորոշ հագուստ և այլն:[[Պատկեր:Demosthenes orator Louvre.jpg|մինի|ձախից|[[Դեմոսթենես]]]] Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին<ref>[http://www1.voanews.com/russian/news/hollywood-stars/Robert-pattison-2010-06-29-97394184.html?utm_source=newsru&utm_medium=banner-ad&utm_campaign=russian-2010-campaign Актер Роберт Паттинсон: «Мною движет страх провала и комплекс неполноценности»]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:
Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների: