«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 215.
 
[[File:Yuriy Lyubimov.jpg|thumb|150px|left|Յուրի Լյուբիմով]]
«Ձնհալի» ժամանակաշրջանում թատերական մշակույթ մտավ վաթսունականների սերունդը: Մշակույթի նախարար [[Եկատերինա Ֆուրցևա]]յի որոշմամբ [[Տագանկա]]յում բացվեց հայտնի [[ՅուրիՏագանկայի Լյուբիմովթատրոն|մոսկովյան թատրոնը]]՝ [[Յուրի ԼյուբիմովիԼյուբիմով]]ի գլխավորությամբ: Դա մի թատրոն էր, որը միանգամից հանդես բերեց ընդդիմադրական տրամադրվածություն թատերական սոցիալիզմի նկատմամբ: Տագանկայի թատրոնը, երկար տարիներ դառնալով ոչ միայն Մոսկվայի, այլ ամբողջ երկրի ամենահայտնի թատրոնը, պաշտոնապես սահմանվեց որպես ամենացածր կատեգորիայի թատրոն. դրանից ցածր գտնվում էին ինքնագործ խմբակները:
 
Այդ ժամանակի ևս մեկ նորարարությունը [[1963]]թ. Մոսկվայի Իզմայլովո շրջանում բացված Միմիկայի և ժեստի թատրոնն էր՝ խուլուհամրերի համար նախատեսված աշխարհում առաջին ստացիոնար թատրոնը: Բեմական արտահայտման միջոցները այս թատրոնում հիմնված էին պլաստիկայի, մնջախաղի տարրերի, երաժշտության և պարի վրա: Կատարելության հասցված ժեստը ներկայացումը հասանելի է դարձնում խուլուհամր հանդիսատեսին: Գործողությունը ուղեկցվում էր հաղորդավարի ելույթով, ով միաժամանակ մեկնաբանում էր ներկայացումը: