«Երևանի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 37.
[[1995]]-[[1996]] ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվել է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգի։ [[1990]]-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում։
 
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ փոփոխվեց Երևանի պետական համալսարանի կազմակերպա-իրավական կարգավիճակը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ<ref>[{{Cite web |url=https://www.e-gov.am/gov-decrees/item/25160/ |title=«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ] |accessdate=2015-09-02 |archive-date=2015-09-30 |archive-url=https://web.archive.org/web/20150930220404/https://www.e-gov.am/gov-decrees/item/25160/ |dead-url=yes }}</ref>:
 
Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն՝ ասպիրանտական եռամյա կրթություն։ Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ։ Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։