«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
 
== Ստեղծագործություններ ==
[[1912]] թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ [[1914]] թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «[[Երեք երգ տխրադալուկ աղջկան]]» գրքույկը՝ նվիրված [[Աստղիկ Ղոնդախչյան]]ինՂոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ [[1915]] թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ [[1916]] թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «[[Դանթեական առասպել]]» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև [[1917]] թվականի գարունը։ [[1918]]-[[1920]] թվականներին գրում է «[[Սոմա]]», «[[Ամբոխները խելագարված]]» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ [[1920]]-[[1921]] թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ [[1922]]-[[1924]] թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։թամաշան»։ [[1915]] թվականին նա զինվորագրվում է [[Քանաքեռ]]ում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև [[Վան]]։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի [[Ռուսաստան]], քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ [[Խաչիկ Դաշտենց]]ին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
 
== Մատենագիտություն ==