«ԽՍՀՄ փլուզում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
 
[[1987]] թվականի [[հունիսի 14]]-ին Ռիգայի ազատության հուշարձանը կրկին բազմամարդ էր, այս անգամ 5000 ցուցարարներ հավաքվեցին և ծաղիկներ դրեցին 1941-ին ստալինյան զանգվածային տեղահանության տարեդարձը նշելու համար։ Իշխանությունները ճնշում չգործադրեցին ցուցարարների դեմ, ինչը խրախուսեց ավելի ու ավելի մեծածավալ ցույցեր կազմակերպել Բալթյան երկրներում։ 1987-ի [[նոյեմբերի 18]]-ին հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական աշխարհազորայիններ շրջապատեցին կենտրոնական հրապարակը՝ փորձելով ճնշել հանրահավաքը, սակայն հազարավոր մարդիկ դուրս եկան Ռիգայի փողոցներ՝ լուռ բողոքով շարունակելով շարժումը։
 
 
[[1987]] թվականի [[հոկտեմբերի 14]]-ին [[Երևան]]ում շուրջ 3000 մարդ դուրս է գալիս ցույցի՝ [[Նաիրիտ|«Նաիրիտ» քիմիական գործարան]]ը, [[Մեծամորի ատոմակայան]]ը փակելու, ինչպես նաև բնապահպանական այլ կոչերով՝ կապված [[Սևանա լիճ|Սևանա լճ]]ի էկոլոգիական վիճակի, Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ<ref name="afm1987">{{cite web|url=http://www.armeniaforeignministry.com/fr/nk/nk_file/article/49.html |title=Ministry of Foreign Affairs of The Republic of Armenia Official Site |publisher=Armeniaforeignministry.com |date=հոկտեմբերի 18, 1987 |access-date=հունվարի 23, 2021 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20070914104126/http://www.armeniaforeignministry.com/fr/nk/nk_file/article/49.html |archive-date=սեպտեմբերի 14, 2007 |df=mdy }}</ref>։ Ոստիկանական ուժերը փորձեցին կանխել հանրահավաքը, սակայն քայլերթի մեկնարկից հետո ոչ մի քայլ չձեռնարկեց այն դադարեցնելու համար։ Մինչ այդ, Լեռնային Ղարաբաղից և Խորհրդային Հայաստանից մոտ 75 հազար հայ ստորագրել էր Գորբաչովին ուղղված բաց նամակը, որտեղ խնդրվում էր [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղ]]ի և [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Նախիջևան]]ի ինքնավար ԽՍՀ-ները վերամիավորել Հայաստանի հետ. «… հանուն պատմական արդարության հաղթանակի, հանուն Լենինյան ավանդույթների իրականացման, մենք դիմում ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով»<ref name="evnreport">{{Cite web|url=https://www.evnreport.com/politics/%D5%B2%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-88-%D5%AB%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6|title=Ղարաբաղյան շարժում 88. իրադարձությունների ժամանակագրություն
Ճանապարհ դեպի անկախություն|website=evnreport.com|date=հունվարի 29, 2018|accessdate=հունվարի 23, 2021}}</ref>: [[Հոկտեմբերի 18]]-ին մեկ այլ հանրահավաք է սկսվում [[Ազատության հրապարակ (Երևան)|Ազատության հրապարակ]]ում, Ղարաբաղն ու Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու պահանջով: Ոստիկանությունը միջամտում է, փորձում ցրել երթը<ref name="evnreport" /><ref name="afm1987" />։
 
== Ծանոթագրություններ ==