«Նիկոլ Փաշինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 7632962 խմբագրումը, որի հեղինակն է 46.162.225.217 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 42.
Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր [[Ընդդիմություն|ընդդիմադիր քաղաքական գործունեությունը]]։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|Հայաստանի Ազգային ժողովի]] պատգամավոր։ [[Օրենսդիր իշխանություն|Օրենսդիր մարմնում]] հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև [[Լիբերալիզմ|լիբերալ]] և [[Արմատականություն|արմատական դիրքորոշմամբ]]։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «[[Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն|Քաղաքացիական պայմանագիր]]» կուսակցության հիմնադրմանը։ [[Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2017|2017 թվականի խորհրդարանական ընտրություններին]] մասնակցելու նպատակով «[[Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն|Քաղաքացիական պայմանագիր]]»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում [[Հանրապետություն|«Հանրապետություն»]] և [[«Լուսավոր Հայաստան» կուսակցություն|«Լուսավոր Հայաստան»]] կուսակցութունների հետ՝ ստեղծելով [[«Ելք» դաշինք]]ը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ [[Էդմոն Մարուքյան]]ի և [[Արամ Զ. Սարգսյան|Արամ Սարգսյանի]] հետ մեկտեղ։
 
[[2018]] թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է [[Իմ քայլը|«Իմ քայլը» նախաձեռնությունը]] և իր համախոհների հետ միասին [[Գյումրի|Գյումրուց]] քայլարշավով ուղևորվում [[Երևան]]։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է [[Հայաստանի պատմություն#Հայաստանի Հանրապետություն (1991 — ներկա ժամանակ)|Հանրապետական Հայաստանի պատմության]] մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին [[Սերժ Սարգսյան]]ը հրաժարական է տալիս։
 
Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց <ref>{{Cite news|url=https://mamul.info/news/?i=124143|title=Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույցը ՌԲԿ հեռուստաալիքին {{!}} Mamul.info|date=2018-04-26|newspaper=Mamul.info|access-date=2018-04-26}}</ref> է տալիս ռուսական [[ՌԲԿ (հեռուստաընկերություն)|ՌԲԿ]] հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, [[ՀՀԿ|Հայաստանի Հանրապետական կուսակցության]] առանձին պատգամավորների և [[Ծառուկյան դաշինք]]-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին Հայաստանի վարչապետ ընտրվելու պարագայում։
Տող 54.
 
Շուտով տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը համալսարանի պրոռեկտորներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կայքում գրել է այն մասին, որ այդ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ներկայացված հանգամանքներն են (ցածր առաջադիմություն, բացակայություններ), այլ քննադատական հոդվածը<ref name=":2">{{Cite news|url=https://mediamax.am/am/news/off-the-record/3607|title=Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»|newspaper=mediamax.am|access-date=2018-05-11}}</ref>։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստարկ հանդիսացող ստուգման գրքույկը իրադարձությունների ընթացքում չի գտնվել, իսկ որոշ ժամանակ անց գտնվելուց հետո վերստին ապացուցել է Նիկոլ Փաշինյանի բացարձակ առաջադիմության մասին։ ԵՊՀ տնօրինությունը ուսանող Նիկոլին առաջարկել է վերականգնման դիմում գրել, որը, սակայն, մերժվել է ապագա երկրի ղեկավարի կողմից<ref name=":2" />։
[[Պատկեր:Vladimir Putin and Nikol Pashinyan (2018-05-14) 02.jpg|մինի|Նիկոլ Փաշինյանը և [[Վլադիմիր Պուտին]]ը [[Սոչի]]ում, [[մայիսի 14]], [[2018]]:]]
 
=== Աշխատանքային գործունեություն ===
[[1992]] թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում<ref>http://www.nikolpashinyan.com/?page_id=23</ref>:
Հետագայում թղթակցում է «[[Հայաստան (թերթ)|Հայաստան]]», «[[Դպրություն]]» թերթերին։
[[1994]]-[[1998]] թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։
[[1998]]-[[1999|99]] թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, [[1999]] թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:
 
=== Հայկական ժամանակ ===