«Հազարապետ Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
[[1939]] թվականին զորակոչվել է [[Կարմիր բանակ]]: Ծառայել է 11-րդ տանկային դիվիզիայի 214-րդ հետախուզական տանկային գումարտակում: Եղել է ռադիստ-հրաձիգ, ապա՝ քաղղեկի տեղակալ: [[1940]] թվականին մասնակցել է [[Բեսարաբիա]]յի ազատագրմանը: Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մասնակցել է թշնամու դեմ մղված մարտերին Հարավ-Արևմտյան ռազմաճակատում: Մարտերից մեկում վիրավորվել է և [[1941]] թվականի նոյեմբերին, [[Ստալինգրադ]] քաղաքում բուժվելուց հետո, քաղաքի տրակտորի գործարանից ստացել է տանկեր և մեկնել [[Մոսկվա]]: Մասնակցել է [[Վոլոկոլամսկ]] և [[Կլին]] քաղաքների պաշտպանության մարտերին, ինչպես նաև Մոսկվայի մատույցներում գերմանական զորքերի ջախջախմանը: 29-րդ գվարդիական ծանր տանկային բրիգադի կազմում մասնակցել է [[Կրիվոյ Ռոգ]]ի ազատագրմանը: 70-րդ [[Սիրյան]] ծանր տանկային գվարդիական գնդի կազմում մասնակցել է [[Լյուբլին]]ի, ապա՝ [[Վարշավա]]յի ազատագրման մարտերին, որտեղ վիրավորվել է: Բուժվելուց հետո վերադարձել է 70-րդ գունդը: [[1945]] թվականի [[հունվարի 24]]-ից մասնակցել է Վարշավայից արևմուտք մղվող մարտերին, հասել է մինչև գերմանական [[Շնայդեմոլ ]] քաղաքը, որից հետո գործուղվել է Գորկի քաղաքի ռազմաքաղաքական ուսումնարան: Գասպարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Մոսկվայի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար» և այլ մեդալներով<ref name="books" />:
 
Գասպարյանը զորացրվել է [[1946]] թվականին, ավագ լեյտենանտի կոչումով: [[1944]] թվականին ընդունվել է [[ՍՄԿԿԽորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|կոմունիստական կուսակցության]] շարքերը: Ավարտել է [[Երևանի մանկավարժական ինստիտուտ|Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը]]: Երկար տարիներ եղել է [[Վերին Գետաշեն]]ի միջնակարգ դպրոցի տնօրենը<ref name="books" />:
 
== Պարգևներ ==