«Վարդգես Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Տող 5.
Ծնվել է [[1932]] թվականի օգոստոսի 9-ին [[Աշտարակ (քաղաք)|Աշտարակում]]։ ՍՄԿԿ անդամ է [[1952]] թվականից։ [[1954]] թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-[[1955]] թվականներին աշխատել է [[Նոր Բայազետ]]ի (այժմ՝ [[Գավառ (քաղաք)|Գավառ]]) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-[[1957]] թվականներին` «[[Սովետական Հայաստան (շաբաթաթերթ)|Սովետական Հայաստան]]» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-[[1961]] թվականներին` «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-[[1966]] թվականներին եղել է «[[Պիոներ կանչ]]» թերթի խմբագիրը, 1967-[[1975]] թվականներին` «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-[[1981]] թվականներին` [[Հայաստանի գրողների միություն|ՀԳՄ]] վարչության առաջին քարտուղար, 1981-[[1988]] թվականներին` նախագահ, 1988-[[1994]] թվականներին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «[[Երկիր Նաիրի]]» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
 
ւնների հիմնական թեման երիտասարդությունն է։
== Ստեղծագործական գործունեություն ==
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1947]] թվականին՝ «[[Պիոներ կանչ]]» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։
 
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին» ժողովածու, [[1958]]), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «[[Ապրած և չապրած տարիներ]]» ([[1970]]), «[[Վերջին ուսուցիչը (վիպակ)|Վերջին ուսուցիչը]]» ([[1980]]) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» ([[1969]], [[1982]]) էսսեն։