«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: Գրական թերթ (շաբաթաթերթ) → Գրական թերթ oգտվելով ԱՎԲ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.aravot.am/ +https://www.aravot.am/))
չ (→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: Գրական թերթ (շաբաթաթերթ) → Գրական թերթ oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
[[1941]] թվականին, [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է [[խորհրդային բանակ]], մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1944]] թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ [[1955]]-[[1959]] թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթ]]»-ի խմբագիրը, [[1959]]-[[1975]] թվականներին՝ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղարը, [[1988]]-[[1990]] թվականներին՝ նախագահ։ [[1978]] թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել [[1948]] թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» ([[1951]] թվական), «Հրաշալի այգեպան» ([[1956]] թվական), «Ծովի լռությունը» ([[1964]] թվական), «Վայրի վարդ» ([[1968]] թվական), «Սուրը դափնու վրա» ([[1970]] թվական), «Հայրական երգ» ([[1977]] թվական) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», [[1967]] թվական, «Ժամանակի շունչը», [[1976]] թվական)։