«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ clean up, փոխարինվեց: Գրական թերթ (շաբաթաթերթ) → Գրական թերթ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում]] (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթի»]] արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
 
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ]]» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հի­ման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատու­մի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծա­գործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում:
Տող 61.
 
{{DEFAULTSORT:Այվազյան, Աղասի}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]