«Աստերոիդների գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: եւ → և using AWB (7852)
Տող 32.
Արդյունքում, պլանետեզեմալների մեծ մասը մասնատվել են բազմաթիվ մանր բեկորների, որոնց մեծ մասը կամ դուրս է նետվել Արեգակնային համակարգից, ինչով բացատրվում է աստերոիդների գոտու ցածր [[խտություն]]ը, կամ անցել են ավելի ձգված ուղեծրերի, որոնցով նրանք մտնում էին Արեգակնային համակարգի ներքին շրջանները և բախվում էին [[երկրային խմբի մոլորակներ]]ի հետ, այս երևույթը անվանել են ուշ ծանր ռմբակոծություն:
 
Բախումներ աստերոիդների միջեւմիջև տեղի են ունեցել նաև այս ժամանակաշրջանից հետո, ինչը հանգեցրել է բազմաթիվ [[աստերոիդների ընտանիքներ]]ի առաջացմանը, մարմինների խմբեր, որոնք ունեն համանման ուղեծրեր և քիմիական կազմ, ինչպես նաև մանր [[տիեզերական փոշի|տիեզերական փոշու]] ձևավորմանը:
 
Առանձին աստերոիդների հիմնական բնութագրիչ առանձնահատկությունն է նրանց սպեկտրը, ըստ որի կարելի է դատել նրանց քիմիական կազմի մասին: Հիմնական գոտում գտնվող աստերոիդները դասվում են երեք [[Աստերոիդների սպեկտրալ դասեր|սպեկտրալ դասերի]], կախված նրանց քիմիական բաղադրությունից՝ ածխածնային ([[Աստերոիդների դաս C|դաս C]]), սիլիկատային ([[Աստերոիդների դաս S|դաս S]]) և մետաղյա կամ երկաթյա ([[Աստերոիդների դաս M|դաս M]]):
 
 
== Տես նաև ==