«Կարմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
{{Հինդուիզմ}}
 
'''Կարմա''' (կաստա, սանսկրիտ, արարք, վարմունքի հետևանք), խորհրդավոր զորություն կամ կանոն [[Բրահմայականություն|բրահմայական]] և [[Բուդդայականություն|բուդդայական]] և [[Հինդուիզմ|հինդու]] կրոնական պատկերացումներում։ Ըստ Կարմայի, մարդու մահից հետո նրա հոգին փոխադրվում է այլ մարմին։ Հոգու վերամարմնավորման բնույթը կանխորոշվում է մարդու արարքներով։ Եթե նրա արարքները «արդարացի ու ազնիվ» են, ապա հոգին տեղափոխվում է ավելի «վեհ ու ազնիվ» մարմին, իսկ եթե «անարդարացի ու անազնիվ» են՝ «ստոր» և անգամ ստորակարգ կենդանու մարմին։ Բրահմանները նույնիսկ սահմանել են, որ մտացածին մեղքի համար հոգին փոխադրվում է ցածր կաստայի մարդու, արտահայտած մեղքի համար՝ այս կամ այն կենդանու մարմին, կատարած, գործած մեղքի համար՝ անշունչ առարկայի մեջ։ Կարմայի համաձայն, ամենաարդար մարդիկ հասնում են հոգու փրկության (մոկշի), այսինքն՝ հոգին ազատվում է վերամարմնավորման տառապանքից և ձուլվում «համընդհանուր ոգուն»՝ [[Աստված|Աստծուն]], իսկ ըստ բուդդայականության՝ հասնում [[նիրվանա]]յի։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=329}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարմա» էջից