«Արամ Աբրահամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 8.
Ծնվել է [[դեկտեմբերի 31]]-ին, [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է տեղի վարժարանը և մեկնել ռազմաճակատ, մարտնչել [[Կարս]]ի, [[Սարիղամիշի ճակատամարտ|Սարիղամիշի]], [[Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918)|Ղարաքիլիսայի]] և [[Ալեքսանդրապոլ]]ի մարտերում, ապա մասնակցել [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի հերոսական ճակատամարտին]]։ Ռազմաճակատում ապրած արհավիրքների խորն ազդեցության ներքո ընտրում է բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ 1918 թվականին ընդունվել է [[Անդրկովկասի բժշկական ինստիտուտ]], երկու տարի անց մեկնել [[Մոսկվա]]՝ ուսումը շարունակել [[Մոսկվայի բժշկական ինստիտուտ]]ում՝ [[1924]] թվականին ավարտել է [[Մոսկվայի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը։ Մինչև [[1930]] թվականն աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում<ref>{{Գիրք:ՀԳԲ|67}}</ref>, այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950-1975 թվականներին ԳՀԻ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, 1949 թվականից միաժամանակ՝ [[ԽՍՀՄ առողջապահության նախարարություն|ԽՍՀՄ առողջապահության նախարարության]] 4-րդ վարչության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 թվականներին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին [[Երևան]]ի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ<ref name="ՀՍՀ">{{Գիրք:ՀՍՀ|1|42}}</ref>։
 
Արամ Աբրահամյանի և տիկնոջ Մարիա Աբրահամյանի՝ [[Հայաստան]]ին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է [[Ռուսական արվեստի թանգարան (Երևան)|Ռուսական արվեստի թանգարանը]]<ref>[{{Cite web |url=http://www.musrussart.am/?p=78-3-3&tid=78 |title=Մեծ բժիշկն ու մեծ հայրենասերը, «Ռուսական արվեստի թանգարան» (Արամ Աբրահամյանի հավաքածու), Երևանում] |accessdate=2014-12-13 |archive-date=2016-03-06 |archive-url=https://web.archive.org/web/20160306121523/http://www.musrussart.am/?p=78-3-3&tid=78 |dead-url=yes }}</ref><ref>[{{Cite web |url=http://giteliq.am/?p=697 |title=Աբրահամյան Արամ Հակոբի] |accessdate=2014-12-13 |archive-date=2016-03-05 |archive-url=https://web.archive.org/web/20160305174500/http://giteliq.am/?p=697 |dead-url=yes }}</ref>։
 
== Գիտական գործունեություն ==