«Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 119.
 
1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը [[Բաքու]] քաղաքում տեղի ունեցավ այսպես կոչված «Արևելքի ժողովուրդների 1-ին համագումար»ռուս-թուրքական համատեղ ագրեսիվ խառնաժողովը, որը փաստորեն Հայաստանի դեմ համատեղ ռազմական ռուս-թուրքական ագրեսիա սկսելու վերջին նախապատրաստությունն էր: Ռուսական կողմից այդ «համագումարի» նախագահն էր Գ. Զինովևը, թուրքական կողմից մասնակցում էին երիտթուրքական եղեռնագործ ոճրագործներ Էնվեր փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Խալիլ փաշան, ինչպէս նաև՝ ռուսական պետության հայանուն բոլշևիկյան գործակալների մի խումբ, քեմալական թուրքերի մի խումբ, «համաշխարհային հեղափոխության» կազակերպման ռուսական գործակալների և չեկիստական ահաբեկիչների մի խւմբ և ըդհանուր առմամբ՝ 26 երկրից մոտ 2000 ոճրագործ ու թափթփուկ, որոնք պիտի կատարեին ռուս-թուրքական ագրեսիվ ռազմական պլանների իրենց մասը: «Համագումարում» որոշվեց իբր «իմպերիալիստական» Հայաստանի նկատմամբ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի և հաշվեհարդարի հարցը:
 
Բաքվի «Համագումար» կոչեցյալին զուգահեռ՝ 1920 թ. օգոստոսի վերջից միչև սեպտեմբերի 22-ը՝ տեղական բնույթի մարտեր էին ընթանում հայ-թուրքական սահմանի ամբողջ երկարութեամբ: Ընդ որում՝ սեպտեմբերի 9-ին հայոց զորքերը կարողացան ազատագրել [[Կողբ]]ը, սակայն սեպտեմբերի 14-ին՝ կորցրեցին [[Օլթի]]ն:
 
Այդ երկու իրադարձության միջև թուրքերը կայացրին իրենց ռազմաքաղաքական որոշումը: [[Անկարա]]յում գտնվող Քեմալականների ռազմական գերագույն խորհուրդը վճռեց հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա:
 
1920 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանը փաստացի և չհայտարարված պատերազմ էր մղում Հայաստանի Հանրապետության դեմ: Մասնավորապես ռուսական 11-րդ կարմիր բանակը անընդհատ հարձակումներ էր գործում Շարուր-Դարալագյազի, Բասարգեչարի, և Ղազախի ճակատներում: Պետք է նշել, որ հայոց բանակը հաջող հակահարվածներ էր հասցնում:
 
1920 թ. սեպտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը թուրքական քեմալական բանակը՝ առանց պատերազմ հայտարարելու հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ: