«Պամելա Անդերսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Պամելա Անդերսոն | բնագիր ԱԱՀ = Pamela Anderson | պատկեր = Pame...
 
No edit summary
Տող 25.
}}
 
'''Պամելա Դենիզ Անդերսոն''' ([[Անգլերեն|անգլ]].` ''Pamela Denise Anderson'') կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ, ով առավել հայտնի է մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են '''«Մեծ վերանաորոգումը»''', '''«[[Մալիբուի փրկարարները]]»''' և '''«V.I.P.»'''-ն: 1990թ.-ի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ''ամսվա փլեյմեյթ'' (''Playmate of the Month''), որից հետո մեծացնում է կուրծքը<ref>Փլեյմեյթ</ref>: Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշներից մեկը:
 
== Կենսագրությունը ==
Պամելա Անդերոսոնը Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում: Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով [[1908]]թ.-ին լքել է [[Ֆինլանդիայի դքսություն]]ը, որն այն ժամանակ [[Ռուսական կայսրություն|Ռուսական Կայսրության]] մասն էր կազմում: Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա` Հիիթյանենը ագանունն անվանափոխում է Անդերսոն: Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում:
 
1985թ.-ին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը` Անդերսոնը տեղափոխվում է [[Վանկուվեր|Վանքուվեր]], որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի: 1989թ.-ի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն` դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը: Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական ''Labatt's'' գարեջրի [[Պատկերանիշ|լոգոտիպով]] շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին: Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և Playboy TV-ի համար (1990-2000): [[1992]]թ.-ին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին` ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը: Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ:
 
1995թ.-ին Պամելա Անդերսոնն ամուսնանում է [[ռոք]] եչաժիշտերաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի` Բրենդոն և Դիլան անուններով: Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ: 2006թ.-ին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի` Քիդ Ռոքի հետ: Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական [[Սեն Տրոպե]] ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևում է ընդհամենը 4 ամիս:
 
 
Տող 39.
== Արտաքին հղումներ ==
{{Wikiquote}}
{{commons|Pamela Anderson|Պամելա Անդերսոն}}
* {{Official website|http://pamelaanderson.com/}}
* [http://www.imdb.com/name/nm0000097/ Պամելա Անդերսոն] - [[IMDb]] էջ
 
== Ծանոթագրություններ ==
{{Reflist}}
 
[[Կատեգորիա:1967 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Կանադացի դերասանուհիներ]]
 
 
 
[[ar:باميلا أندرسون]]