«Ուկրաինա-Եվրոպական միություն հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
No edit summary
Տող 39.
Երկար ժամանակ Ուկրաինայի և Եվրամիության միջև հարաբերությունների իրավական հիմքը եղել է 1994 թվականի գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը<ref name="СПС">{{Cite web|url=http://eulaw.edu.ru/documents/legislation/eea/pca_ukraine.htm|title=Соглашение о партнёрстве и сотрудничестве между ЕС и Украиной 1994 г. Московская Государственная Юридическая Академия. Кафедра права Европейского союза, Центр права Европейского союза|archiveurl=https://web.archive.org/web/20131021143933/http://eulaw.edu.ru/documents/legislation/eea/pca_ukraine.htm|archivedate=2013-10-21|accessdate=2013-09-27|deadlink=yes}}</ref>, որն ուժի մեջ է մտել 1998 թվականին և գործել մինչև 2008 թվականը: Այս համաձայնագիրը սկիզբ դրեց քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությանը։
 
1994 թվականի նոյեմբերի 28-ին Եվրամիության խորհուրդը ընդհանուր դիրքորոշում ընդունեց Ուկրաինայի վերաբերյալ։ Որպես առաջնային ուղղություններ ուկրաինական պետության հետ հարաբերություններում նշվել է Ուկրաինայի հետ սերտ քաղաքական փոխհարաբերությունների զարգացումը և նոր մակարդակի ուկրաինա-եվրոպական փոխգործակցության դուրս բերումը, Ուկրաինայում «ժողովրդավարության պահպանումը»՝ նոր օրենսդրության մշակման և ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում գործնական աջակցության հարցերի շուրջ խորհրդատվության միջոցով, շուկայական բարեփոխումների աջակցումը և ուկրաինական տնտեսական համակարգի կայունացմանը օգնություն ցուցաբերելը<ref name="кондр2" />։ցուցաբերելը։
 
1995 թվականին ԵՄ-ի տնտեսական և սոցիալական կոմիտեն ընդունել և հրապարակել է եզրակացություն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի հետ ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ: Այս փաստաթղթում պարունակվում էին առաջարկություններ և դիտողություններ այդ պետությունների նկատմամբ եվրոպական քաղաքականության վերաբերյալ, առաջին հերթին՝ Միասնական Եվրոպայի կազմի մեջ մտնելու նրանց ձգտման վերաբերյալ<ref name="кондр3" />։վերաբերյալ։ Փաստաթղթի հեղինակները խոստովանել են, որ, իրոք, Եվրոպական միության մասին պայմանագրին համապատասխան, ցանկացած «եվրոպական» պետություն կարող է հավակնել անդամակցությանը, սակայն պարզաբանել են, որ «տվյալ արտահայտությունը ներառում է աշխարհագրական, պատմական և մշակութային տարրեր, որոնցից ձևավորվում է եվրոպական ինքնությունը», ուստի հավակնորդ պետությունները պետք է գիտակցեն այն խնդիրները, որոնք կարող են ստեղծել Եվրամիությանը միանալը: Բացի այդ, Եվրամիությանը ժամանակ էր հարկավոր նոր պայմաններին հարմարվելու համար։ Այդ կապակցությամբ կոմիտեն չի պաշտպանել արևելք արագ ընդլայնման և Եվրամիությունում նոր անդամների զանգվածային ընդունման կոչերը՝ առանց անհրաժեշտ պայմանների առկայության<ref name="кондр2" />։առկայության։
 
1990-ական թվականների կեսերին անկախ Ուկրաինայի նկատմամբ որոշ եվրոպական պետությունների քաղաքականությունը փոխվեց։ Այսպես, 1994 թվականի նոյեմբերին [[Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն|ԳՖՀ]]-ի կանցլեր Հելմուտ Կոլը Ռուսաստանը և Ուկրաինան անվանել է հետխորհրդային տարածքում Գերմանիայի գերակա գործընկերներ<ref name="кондр2" />։գործընկերներ։
 
=== Եվրաինտեգրումը Ուկրաինայի ղեկավարության արտաքին քաղաքական ծրագրերում ===