«Կառլոս IV կայսր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 2.
{{Անձ}}
 
'''Կառլոս IV'''<ref>[{{Cite web |url=http://lib.armedu.am/resource/1760 |title=Հոդվածը Համաշխարհային Պատմության դասագրքում] |accessdate=2015-01-08 |archive-date=2016-03-09 |archive-url=https://web.archive.org/web/20160309075756/http://lib.armedu.am/resource/1760 |dead-url=yes }}</ref> ({{ԱԾ}}), Գերմանիայի թագավորը 1346 թ. հուլիսի 11-ից, Չեխիայի թագավորը 1346 թ. օգոստոսի 26-ից (թագադրվել է 1347 թ. սեպտեմբերի 2-ին), Հռոմեական սրբազան կայսրության կայսր 1355 թ. ապրիլի 5-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ [[Չեխիա]]յում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ [[Պրագա]]յի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց [[Չեխիա]]յի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կառլոս IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր [[Գերմանիա]]ն։
 
[[13-րդ դար]]ի երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել։ Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին։ Դրանք էին [[Չեխիա|Չեխական]] թագավորությունը, ինչպես նաև Տոսկանան և Հյուսիսային [[Իտալիա]]ն, իսկ [[Սիցիլիա]]ն դուրս էր եկել նրա կազմից։ [[1291]] թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն՝ [[Շվեյցարիա|Շվեյցարական]] միությունը։ [[Գերմանիա]]յում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը, որն օժտված էր լայն իրավունքներով։ Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել այն բանին, որ երկրում հաստատվի թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքը։ Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային [[իշխան]]ների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում։ Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին։ Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին։ Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և [[թագավոր]]ի անմիջական [[վասալ]]ներն էին։ Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ։ Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, [[քաղաք]]ներ հիմնելու իրավասություն։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կառլոս IV կայսեր ([[1346]]–[[1378]]) հրատարակած [[Ոսկե բուլլա]]յով¦ ([[1356]] թ.)։ Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը։ Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած կոլեգիան։ Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը՝ աշխարհիկ։ Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում։ Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել։ Բուլլան՝ որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև [[1806]] թվական, երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի՝ ռայխստագի ձևավորման և գործունեության վրա։ Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ, այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր։