«Լև Վիգոտսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 3 as dead.) #IABot (v2.0.8
Տող 17.
1917 թվականին՝ [[հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո Վիգոտսկին կարճ ժամանակով մեկնում է [[Սամարա]], որից հետո վերադառնում է [[Գոմել]], որտեղ այդ ժամանակ բնակվում էին նրա ծնողները<ref>[http://psyjournals.ru/pj/2009/n1/22851_full.shtml И. Е. Рейф «К истории одного автографа Л.Выготского»]</ref>։ Այստեղ նա զբաղվում է սոցիալական և մանկավարժական գործունեությամբ։ Դերասանների համար գրված նրա նշումներն օգտագործել է իր «[[Մտածողությունը և լեզուն]]» գրքում։ Յոթ տարի շարունակ գրականություն է դասավանդում երեկոյան բանվորական դպրոցներում, այնուհետև՝ ուսուցչական քոլեջում։
 
1924 թվականին [[Լենինգրադ]]ում կայացած «Ռեֆլեքսիային և հոգեբանական մեթոդաբանությանը» նվիրված հոգեբանական երկրորդ վեհժողովում 27-ամյա Վիգոտսկու ելույթը ցնցեց [[Ալեքսանդր Լուրիա]]յին, որն այդ ժամանակ [[Մոսկվայի հոգեբանության ինստիտուտ]]ի գիտական քարտուղարն էր։ Վերջինս Վիգոտսկուն հրավիրում է Մոսկվա՝ միանալու իր հետազոտական խմբին։ 1925 թվականի ամռանը կատարում է իր միակ արտասահմանյան ճանապարհորդությունը. որպես [[Ժողկոմատ]]ի պատասխանատու աշխատող մասնակցում է խուլ ու համր երեխաների լուսավորությանը վերաբերող միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 20-24-ին [[Լոնդոն]]ում<ref>van der Veer, R. & Zavershneva, E. (2011). [http://www.springerlink.com/content/375141xv6284506g/ To Moscow with Love: Partial Reconstruction of Vygotsky’s Trip to London]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}. ''Integrative Psychological and Behavioral Science'', 45(4), 458—474 ([http://www.springerlink.com/content/375141xv6284506g/fulltext.html ''html'']{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}, [http://www.springerlink.com/content/375141xv6284506g/fulltext.pdf ''pdf'']{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }})</ref><ref>ван дер Веер, Р. & Завершнева, Е. (2012). [http://www.researchgate.net/publication/230786721_P__..____(-_1925_._) «To Moscow with love»: Реконструкция поездки Л. С. Выготского в Лондон] // Вопр. психол. 2012. № 3. С. 89—105</ref>։ Աշխատել է նաև [[Մոսկվա]]յի, [[Լենինգրադ]]ի, [[Խարկով]]ի պետական, կրթական, բժշկական, գիտահետազոտական մի շարք կազմակերպություններում։
 
Վիգոտսկին մահացել է [[1934]] թվականի [[հունիսի 11]]-ին [[Մոսկվա]]յում տուբերկուլյոզից։ Թաղվել է [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատան]]ը 1934 թվականի հունիսի 13-ին։