«Արտաշես Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չNo edit summary
Տող 13.
 
== Կենսագրություն և գործունեություն ==
Արտաշես Բ-ն հոր՝ [[Արտավազդ Բ|Արտավազդ Բ-ի]] գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է: Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են: Արտաշեսը ստիպված հեռանում է [[Պարթևստան]], որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ: Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով [[Հռոմ|Հռոմում]] տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն: Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր: Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ <<«[[Արքայից արքա]]» >>մակագրությամբ: Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից [[Ատրպատական|Ատրպատականի]] նվաճումը: Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին: Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին: Շուտով [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսին]] հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա: Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել: Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է: Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>:{{Հայոց արքաներ}}։
 
== Ծանոթագրություններ ==