«Ստեփանոս Նազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
− 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող Անձ}}
'''Ստեփանոս Նազարյան''' ([[1812]], [[մայիսի 15]], [[Թիֆլիս]] - [[1879]], [[ապրիլի 27]], [[Մոսկվա]]{{ԱԾ}} (թաղված է տեղի հայկական գերեզմանատանը)), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1812]] թվականին [[Թիֆլիս]]ում։ Սովորել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, որն ավարտել է [[1827]] թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է [[Խաչատուր Աբովյան]]ի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։
 
Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ [[1832]] թվականին մեկնում է [[Դորպատ]] (այժմյան [[Տարտուի համալսարան|Դորպատի]]ի հին անվանումն է)համալսարան, որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը [[1840]] թվականին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։
 
Դրանից հետո նա տեղափոխվում է [[Պետերբուրգ]], զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ [[1842]] թվականին [[Կազանի համալսարան]]ումհամալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։
 
Նազարյանը [[1849]] թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու «[[Ֆիրդուսի|ՖիրդուսուՇահնամե]] «Շահնամենն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է [[Մոսկվա]] և [[Լազարյան ճեմարան]]ի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869 թվականին նա գալիս է [[Անդրկովկաս]] և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, 1870 թվականին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։
 
== Հասարակական և լուսավորական գործունեությունը ==
Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսկայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։
 
Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «[[Հյուսիսափայլ (ամսագիր)|Հյուսիսափայլ]]» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։
 
«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում։
 
== Ստեղծագործությունները ==
Նազարյանը հեղինակ է մի շարք արժեքավոր երկերի։ Մեծ աժեք ունի Ֆիրդուսու «[[Շահնամե]]իՇահնամեի» վերաբերյալ նրա աշխատությունը, «Հոգեբանություն» ձեռնարկը, «Առաջին հոգեղեն կերակուր» և «Հանդես նոր հայախոսության» աշխարհաբար լեզվի ընթերցարանները և այլն։ Գրել է նաև չափածո երկեր, որոնցից նշանավոր է հայրենասիրական ոգով տոգորված «Մայրենի լեզու» ոտանավորը։
 
== Երկեր ==
Տող 32.
 
== Ծանոթագրություններ ==
{{Wikisource author}}
{{վիքիքաղվածք|Ստեփանոս Նազարյան}}
{{ծանցանկ}}
 
Տող 47 ⟶ 49՝
== Արտաքին հղումներ ==
* [http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=10:08-sahakyan1-runi&catid=1:2009-02-27-03-45-54&directory=6 «Ստեփանոս Նազարյանը կրոնական հանդուրժողականության և խղճի ազատության մասին», հոդված]
{{Wikisource author}}
{{վիքիքաղվածք|Ստեփանոս Նազարյան}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Նազարյան, Ստեփանոս}}
 
[[Կատեգորիա:Ռուսահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Ռուսահայ արևելագետներ]]
[[Կատեգորիա:Ռուսահայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Ռուսահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Դորպատի համալսարանի ուսանողներ]]
[[Կատեգորիա:Գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:19-րդ դարի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Տարտուի համալսարանի շրջանավարտներ]]