«Էդիպուս արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20210116)) #IABot (v2.0.8) (GreenC bot
Տող 14.
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա: Մյուս կողմից, Սոփոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին: Էդիպուսը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ: Էդիպուսը չի պարտվում, դառնում է անհաղթելի: Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ: Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ: Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Ահա թե ով է մարդը Սոփոկլեսի համար<ref name="ijalel">Ziaul Haque, Md. & Kabir Chowdhury, Fahmida. "The Concept of Blindness in Sophocles' ''King Oedipus'' and Arthur Miller's ''Death of a Salesman''", {{Cite web |url=http://www.ijalel.org/view.aspx?articleid=269 |title=Արխիվացված պատճենը |accessdate=2017-07-10 |archive-date=2014-05-25 |archive-url=https://web.archive.org/web/20140525214338/http://www.ijalel.org/view.aspx?articleid=269 |dead-url=yes }}, ''International Journal of Applied Linguistics & English Literature'', vol. 2, no. 3; 2013, p. 118, Retrieved on April 01, 2015.</ref>:
 
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպուսը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց: Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա: Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան: Եթե Էդիպուսը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը: Էդիպուսը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն: Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է<ref name=poiesis>{{cite book|title=Poiesis|url=https://archive.org/details/poiesisstructure0000kitt|author=Kitto, H.D.F|pages=236–242[https://archive.org/details/poiesisstructure0000kitt/page/236 236]–242|year=1966|publisher=University of California Press}}</ref>: Սա է աստվածների դաժան հեգնանքը:
 
Այնուամենայնիվ, Սոփոկլեսը մարդուն բարձրացնում է վեր` ընդգծելով բնավորության ուժը, ինչը չնայած դառնում է դժբախտությունների պատճառ, սակայն հնարավորություն է տալիս տնօրինել սեփական կյանքը<ref>{{cite book|title=Sophocles: Antigone, Oedipus the King, Electra|author=Hall, E.|pages=xix-xxii|chapter=Introduction|year=1994|publisher=Oxford University Press|isbn=0-19-282922-X}}</ref>: «Էդիպուս արքան» ոչ թե ճակատագրի ողբերգություն է, այլ մի գործ, որը թեև շեշտում է մարդու կախվածությունը աստվածների կամքից, միաժամանակ ընդունում է և մարդու արարքների ազատությունը: Ընդունելով այդ ազատությունը՝ Սոփոկլեսը միաժամանակ գիտակցում է, որ ազատ մարդը չի կարող սխալներ չգործել<ref name=poiesis/>: