«Հովհաննես Բոստանջյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Անձ}} '''Հովհաննես Նիկոլայի Բոստանջյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մաս...»: |
(Տարբերություն չկա)
|
17:52, 16 հունվարի 2021-ի տարբերակ
Հովհաննես Նիկոլայի Բոստանջյան (1924, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Հովհաննես Բոստանջյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
Հովհաննես Բոստանջյանը ծնվել է 1924 թվականին, Կամո քաղաքում: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո Հովհաննեսն անցել է ուսուցչական աշխատանքի: 17 տարեկան է եղել, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը[1]:
Իր նախկին ուսուցիչների հետ նա զինվորագրվել է 408-րդ Հայկական դիվիզիային: Ծառայել է առանձին սակրավորների գումարտակում և աչքի ընկել գերազանց ծառայությամբ: 1943 թվականին մասնակցել է Ուկրաինայի Սումի քաղաքի ազատագրման մարտերին և ծանր վիրավորվել: Ապաքինվելուց հետո ուղարկվել է 18-րդ բանակ: Շարքային զինվորը կռվել է Նովոռոսիյսկի, Թամանի ազատագրման մարտերին: 1943 թվականին Կերչ քաղաքի մատույցներում 2-րդ գվարդիական դիվիզիայի մարտիկների շարքերում սերժանտ Հովհաննեսը մասնակցել է № 115 բարձունքի գրավմանը: Մյուս ստորաբաժանումների փոխգործողությամբ դասակը գրավել է բարձունքը: Մարտերի ժամանակ Հովհաննեսը վիրավորվել է: Բուժվելուց հետո, 1944 թվականի ապրիլին, իր դիվիզիայի կազմում մասնակցել է Յալթա, Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը: Ցուցաբերած արիության և խիզախության համար Հովհաննեսը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին: Այնուհետև Բոստանջյանը կռվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում, մասնակցել Լատվիայի ազատագրմանը և երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո, 1944 թվականի դեկտեմբերին վերադարձել է տուն[1]:
1944 թվականին վերադառնալով տուն Բոստանջյանը անցել է մանկավարժական աշխատանքի: Բոստանջյանը Կամո քաղաքի ճանաչված ուսուցիչներից էր: Նա աշխատանքին զուգընթաց սովորել և ստացել է բարձրագույն կրթություն: Վերջին տարիներին Բոստանջյանը վարել է քաղաքային ժողկրթբաժնի դպրոցական տեսչի պաշտոնը և իր հարուստ գիտելիքներն է հաղորդել երիտասարդ ուսուցիչներին[1]:
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան