«Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Օգոստոս 2015»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.aravot.am/ +https://www.aravot.am/))
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am))
 
 
* ''Անգլերեն p, t, k և k արտասանված c-ն տառադարձնել բառասկզբում փ, թ, ք, իսկ մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում նաև կրկնվողները տառադարձնել միայն մեկ բաղաձայնվող:''
Նախ և առաջ, նշեմ, որ անգլերենում (ոչ խոսակցականում) '''չկան''' պ, տ և կ հնչյուններ ([http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=50&pageNumber=6], [http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=17&pageNumber=14], [http://www.mtaesmtad.am/files/docs/1179.pdf], [http://dictionary.advandcash.biz/wp-content/uploads/2014/04/z0-8.pdf]), հետևաբար՝ բոլոր բառերը, որոնցում կան [p], [t], [k] հնչյունները, պետք է գրվեն փ, թ, ք-ով: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչո՞ւ պիտի [http://zangak.am/product_info.php?manufacturers_id=415&products_id=908 Քիփլինգը] գրվի Քիպլինգ, [https://grapaharan.org/%D4%BB%D5%B6%D5%AA%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A2%D5%A9%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A8 Վաթսընը]՝ Ուոտսոն, [https://grapaharan.org/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8 Բրենդիզայքը]՝ Բրենդիզայկ, և այլն, այն հանգամանքում, որ հայերենի լեզվական համակարգը իմ իմացած (սլավոնական, {{comment|թյուրքական|Ընդ որում թուրքերենը նույնպես կարող է գրեթե նույնությամբ արտահայտել հնչյունները:}}, ռոմանական) գրեթե բոլոր լեզվական համակարգերից ավելի մոտ կարող է արտահայտել անգլերեն անունների հնչյունները: Իհարկե, հայերենը անզոր է կատարյալ ճշտությամբ արտահայտել անգլերենի հնչյունները, բայց մի՞թե դրա պատճառով պետք է անգլերենի հնչյունաբանությունից կիլոմետրերով հեռու տառադարման համակարգը գերադասել ավելի կատարյալ կերպով այն արտահայտող տառադարձությունից: Հարգելի խմբագիրներ, որևէ մեկը կարո՞ղ է գոնե ամենափոքր պատճառն ասել, թե ինչու պետք է բնօրինակի փ-թ-ք-ի դիմաց օգտագործել միանգամայն անհիմն պ-տ-կ-ն: Ուրիշ բան, եթե ուզում ենք, որ մեր կողմից ասված հատուկ անունները անգլախոսները չհասկանան...
 
* ''Բառասկզբի p, t, k (c) կանոնը նաև օգտագործել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչի համար, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են, հատկապես եթե բառի առաջին և երկրորդ բաղադրիչի միջև ապաթարց (') կամ գծիկ (-) կա, կամ երկուսը գրվում են անջատ:''