«Night Fever»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
}}
'''Night Fever''' («Գիշերային տենդ»), բրիտանական [[Bee Gees]] փոփ-խմբի երգը, որը գրվել է «Շաբաթ երեկոյի տենդը» պաշտամունքային դիսկո-ֆիլմի համար։ Հեղինակներն են Բարրի, Ռոբին և Մորիս Գիբբները, պրոդյուսերությամբ զբաղվել է Bee Gees խումբը, ինչպես նաև Էլբի Հելատենը և Կարլ Ռիչարդսոնը: Երգը թողարկվել է ինչպես «Saturday Night Fever» ընդհանուր սաունդթրեքի կազմում, այնպես էլ առանձին սինգլով՝ 1978 թվականի փետրվարի 7-ին։ Թողարկումից հետո անմիջապես հայտնվել է չարթերում և շատերում զբաղեցրել է առաջին տեղը։ Օրինակ, [[Billboard Hot 100]]-ում առաջատար դիրքը պահպանել է 1978 թվականի երկու ամսվա ընթացքում՝ ցած մղելով Էնդի Գիբբայի «Love Is Thicker Than Water»-ը և ավելի ուշ զիջելով Իվոնն Էլլիմանի «If I Can’t Have You»-ին․ երկու երգերն էլ, ինչը հատկանշական է, նույնպես գրված է Գիբբ եղբայրների կողմից։
 
Երգի թողարկման հետ միաժամանակ նկարահանվել է տեսահոլովակ, որը, սակայն, պաշտոնապես հանրությանը ներկայացվել է միայն 2004 թվականին, չնայած չի պարունակում որևէ արգելված թեմա, երաժիշտները պարզապես երգում են կիսամութ ստուդիայում, և երբեմն կադրում ցուցադրվում են [[Մայամի]]ի գիշերային փողոցները: Տեսահոլովակը 1970-ականների առաջին տեսագրությունն է, որում Բարրի Գիբը հայտնվում է առանց իր ֆիրմային մորուքի։
 
== Հիթ-շքերթներ և հավաստագրեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Night_Fever» էջից