«Հրետանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 6.
 
== Ցամաքային զորք ==
Որպես ցամաքային զորքի տեսակ, հրետանին իրենից ներկայացնում է հրանոթներով[[հրանոթ]]ներով, ականանետներով, ռեակտիվ կայանքներով և հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերով սպառազինված, կազմակերպչորեն ձևավորված միավորումներ, զորամասեր և ստորաբաժանումներ։ Հրետանին ունի հետախուզության, կապի, քարշի, տրանսպորտի միջոցներ և կրակի կառավարմաև սարքեր։ Այն օժտված է կրակի մեծ հզորությամբ ու դիպուկությամբ, 30—35 կմ հասնող հեռահարությամբ, լայն զորաշարժեր կատարելու և կրակն արագորեն կարևորագույն օբյեկտների (թիրախների) վրա կենտրոնացնելու ունակությամբ։ Հրետանին նախատեսված է կրակային միջոցների, մարտական տեխնիկայի, կենդանի ուժի, պաշտպանական կառույցների և այլ օբյեկտների (թիրախների) ոչնչացման, ինչպես նաև համազորային ստորաբաժանումներին և միավորումներին մարտում հրաձգային աջակցություն ցույց տալու և կրակով ուղեկցելու համար։ Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմին պատկանող հրետանու կազմում է զորային հրետանին, որը բաժանվում է կորպուսային, դիվիզիոն, գնդային և գումարտակային հրետանու։ Զորայինի կազմի մեջ չմտնող հրետանին կազմում է Գերագույն գլխավոր հրամանատարության պահեստի հրետանին։
 
== Տեսակները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրետանի» էջից