«Գագիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
==Մանկություն և պատանեկություն==
Ծնվել է [[Երևանու]]մ, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում է Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը։ Իսկ նրա մյուս պապը, մասնակցելով [[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ]]ին, հասել է մինչև [[Բեռլին]]՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
 
Խիզախությունը և արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվել է բռնցքամարտով Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Դինամո մարզական ընկերություն, ստացել էր սպորտի վարպետի կոչում, և բազմաթիվ անգամներ դարձել էր տարբեր մրցույթների հաղթող։ 1984 թ. մեկնել է ծառայության խորհրդային բանակ։