«Կալկի Կյոկլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Կալկի Կյոկլեն''' ({{lang-fr|Kalki Koechlin}}, {{ԱԾ}}), ֆրանսիական ծագումով Հնդ...»:
(Տարբերություն չկա)

10:26, 15 հունվարի 2021-ի տարբերակ

Կալկի Կյոկլեն (ֆր.՝ Kalki Koechlin, հունվարի 10, 1984(1984-01-10)[1], Պոնդիչերի, Հնդկաստան), ֆրանսիական ծագումով հնդիկ դերասանուհի և սցենարիստ, հիմնականում նկարահանվում է Բոլիվուդում: Կյոկլենը Հնդկաստանի ազգային կինոմրցանակի, Filmfare Awards մրցանակաբաշխության և կրկնակի Screen Awards մրցանակների դափնեկիր է:

Կալկի Կյոկլեն
ֆր.՝ Kalki Koechlin
Ծնվել էհունվարի 10, 1984(1984-01-10)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՊոնդիչերի, Հնդկաստան
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան և Hebron School?
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, գրող և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիMade in Heaven?[3], Gully Boy?[4] և Margarita, with a Straw?
Ամուսին(ներ)Anurag Kashyap?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Կալկին ծնվել է Պոնդիչերրի քաղաքում՝ ֆրանսիացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Անժեից տեղափոխվել են Հնդկաստան: Նա մեծ ճարտարապետ Մորիս Կյոկլենի հետնորդ է:

Մանկուց նա մասնակցել է թատերական ներկայացումների, իսկ արդեն երիտասարդության տարիներին սովորել է դերասանական խաղ Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանում, միևնույն ժամանակ խաղացել է տեղական թատերախմբում: Վերադառնալով Հնդկաստան, նա իր դեբյուտը կատարեց 2009 թվականին «Dev.D» ֆիլմում, որի համար նա ստացավ Filmfare Award մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Դրանից հետո նա խաղացել է «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» (Life Can't Be Boring) (2011) և Yeh Jawaani Hai Deewani (2013) ֆիլմերում, որոնք դարձել են Բոլիվուդի ամենաշատ եկամտաբեր ֆիլմերից մեկը, որի համար նույնպես արժանացել է Filmfare Award մրցանակի: Կյոկլինը նաև մասնակցել է «That Girl in Yellow Boots» ֆիլմի սցենարական աշխատանքներին, որում նա նկարահանվել է:

Չնայած Կյոկլենը հիմնականում նկարահանվել է անկախ ֆիլմերում, մասնավորապես «Margarita with a Straw» դրամայում (2014) և «Waiting» (2015) կոմեդիայում, որոնք նրան արժանացրեցին ժյուրիի հատուկ ազգային կինոմրցանակի: Նա նաև նկարահանվել է կոմերցիոն հաջող ֆիլմերում, այդ թվում՝ «Շանհայ» քաղաքական դրամայում (2012) և «Ek Thi Daayan» թրիլերում (2013): Մի շարք հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումն արտահայտելու համար նա նկարահանվում է նաև YouTube-ում հրապարակված սոցիալական տեսանյութերում[5][6]:

Բացի կինոյի և թատրոնի դերերից, Կյոկլենը գրել և նկարահանել է նաև Հնդկաստանի մի քանի թատերական ներկայացումներ: Նա եղել ՝ «Skeleton Woman» (2009) դրամայի համահեղինակ, որը նրան արժանացրել է «The MetroPlus Playwright Award» մրցանակի և «Colour Blind» (2014) ֆիլմի: Նրա ռեժիսորական դեբյուտը «Living Room» տրագիկոմեդիան էր (2015): Կյոկլենը վարեց նաև «Կալկիի մեծ փախուստը» կոչվող տուրիստական ​​շոուն, որի պրեմիերան կայացավ 2016 թվականիի սեպտեմբերին Fox Life-ով:

Անձնական կյանքը

2011-2015 թվականներին նա ամուսնացած էր հնդիկ ռեժիսոր Անուրագ Քաշյապի հետ:

Ֆիլմագրություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2009 Դեվ. Դ Dev.D Չանդրամուկհի
2011 Շայտան Shaitan Ամրիտա «Էմի» Ջայշանկար
2011 Կյանքը չի կարող ձանձրալի լինել Zindagi Na Milegi Dobara Նատաշա
2011 Դեղին ճտկավոր կոշիկներով աղջիկը That Girl in Yellow Boots Ռուտհ Էդսեր
2011 Իմ ընկեր Պինտոն My Friend Pinto Մեգգի
2011 Գեղեցկուհին ետնախորշից Trishna խաղացել է իրեն
2012 Շանհայ Shanghai Շալինի Սահայ
2013 Կախարդը Ek Thi Daayan Լիզա Դատտ
2013 Խենթ երիտասարդություն Yeh Jawaani Hai Deewani Ադիտի Մեհրա
2014 Երջանիկ ավարտ Happy Ending Վիշակհա
2015 Մարգարիտան Ծղոտի հետ Margarita with a Straw Լայլա
2015 Սպասում Waiting Տարա Դեշպանդի
2015 Մեկին գումարած մեկ Un plus une(ֆր.) խաղացել է իրեն
2016 Ինքնասպանը A Death in the Gunj Միմի
2016 Մանտրա Mantra Պիյա Կապուր
2017 Ջիա և Ջիա Jia Aur Ji Ջիա
2017 Ժապավեն Ribbon Սահանա Մեհրա
2019 Գուլլի տղան Gully Boy Շվետա/ Սկայ
2019 CandyFlip Էմիլի
2019 Ծիսական խաղեր Sacred Games Բատիյա Աբելման

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալկի Կյոկլեն» հոդվածին։