«Ձկներ (կենդանակերպի նշան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
Անտիկ ծննդաբանական աստղաբանությունը Ձկները կապել է մարդկանց հետո, որոնք կապ ունեին ծովի հետ՝ նավաշինարարներ, թիավարներ, նավաստիներ, առևտրականներ և այլն։ Մանիլիոսը պնդել է, որ նման մարդիկ երկչոտ են, ինչպես ձկները, և անհավատարիմ<ref name="автоссылка1">Goold G.P. Preface // Manilius. Astronomica, Cambridge, London, 1977, P. vii-cxxii.</ref><ref>W. Gundel, [[Паули-Виссова|RE]] XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces</ref>։ Դեռևս անտիկ շրջանում համաստեղություններն ըստ տարրերի միավորել են եռահամակարգերում՝ ջրի նշանների շարքում էին Խեցգետինը, Կարիճը և Ձկները։ Մարդիկ, որոնք ծնվել են նույն տարերքի նշանի տակ, պիտի որ կապված լինեին իրար ընկերությամբ, սակայն ինչպես գրել է [[Մարկոս Մանիլիոս]]ը՝ դա պարտադիր չէ։ Խեցգետնի համար Կարիճը կարող էր լինել ստախոս, իսկ Ձկները՝ ցածրոգի ընկերներ<ref name="автоссылка1" />։
 
Բաբելոնական ավանդույթներում այդ նշանների հովանավորության տակ եղել է [[Սուբարտու]] երկիրը։ Համաձայն անտիկ աշխարհագրական աստղաբանության՝ Ձկները հովանավորել են Կարմիր ծովը և Հնդկաստանը<ref>W. Gundel, RE XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces</ref>, ինչպես նաև [[Տիգրիս]]ի և [[Եփրատ]]ի, [[Պարթևստան]]ի և [[Բակտրիա]]յի շրջանները<ref name="автоссылка1" />։ Ըստ սեմական ավանդույթի՝ Ձկները իշխել են [[Բաբելոն]]ը, [[Շոշ (քաղաք, Իրան)|Շոշը]] և [[Նինվե]]ն։ Ձկների կապը Նինվեի հետ հիմնված է այն փաստի վրա, որ նրանց անվանումը աքքադերեն հիշեցնում է «Նինվե» բառը, իսկ Նինվեի համար աքքադերեն նշանեը պատկերել է ցանկապատված ձուկ<ref>Jacobus, Helen R. Zodiac calendars in the Dead Sea scrolls and their reception: ancient astronomy and astrology in early Judaism. Leiden, 2015</ref>։ Երկվորյակների հետ Ձկները համարվել են զույգ նշան։ Ձկների նշանն ունեցել է քրիստոնեական տարբեր մեկնաբանություններ։ Այսպես, Զենոն Վերոնացին կարծել է, որ Ձկների երկակիությունը խորհրդանշել է քրիստոնյաներին և հրեաներին, որոնք նայում են տարբեր կողմեր, սակայն կապված են մեկ ընդհանուր ավանդույթով<ref>Hegedus, Tim. Early Christianity and ancient astrology. New York 2007</ref>։
 
== Ծանոթագրություններ ==