«Թոմաս Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Թոմաս Վուլֆ''' ({{lang-en|Thomas Clayton Wolfe}}, [[1900]] թ. [[հոկտեմբերի 3]], [[Էշվիլ]], [[Հյուսիսային Կարոլինա]] - [[1938]] թ. [[սեպտեմբերի 15]], [[Բալթիմոր]], [[Մերիլենդ]]{{ԱԾ}})՝ [[ԱՄՆ|ամերիկացի]] նշանավոր գրող, «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Հայերեն թարգմանվել է հեղինակի «Երկրի ոստայնը» վիպակը<ref>Թոմաս Վուլֆ, Երկրի ոստայնը, թարգմ. Ա. Ջիվանյանի, Հինգ վիպակ, Երևան, 1991:</ref>։
 
Վուլֆը գրել է չորս մեծածավալ վեպ, բազմաթիվ պատմվածքներ, նորավեպեր, ինչպես նաև թատերգություններ: Նա հայտնի է իբրև մի գրող, որ իր ստեղծագործություններում բանաստեղծական, իմպրեսիոնիստական, զգացմունքային, տպավորիչ արձակը միահյուսել է ինքնակենսագրական տարրի հետ: Նրա 1920-1940- ական թվականներին գրած ու հրատարակած գրքերը կենսական ազդեցություն են գործել այդ ժամանակաշրջանի ամերիկյան մշակույթի վրա: Վուլֆի մահից հետո նրա ժամանակակից հեղինակներից Ուիլյամ Ֆոլկները գրեց, որ Վուլֆին կարելի է համարել իրենց սերնդի մեծագույն գրողը, քանզի նա ավելի բարձր նպատակակետեր էր նշել իր համար, քան մյուս գրողները: Վուլֆի ազդեցությունը զգալի է հատկապես Ջեք Քերուաքի, Ռեյ Բրեդբերիի, Ֆիլիպ Ռոթի գրվածքների վրա: Այսօր էլ նրան հիշատակում են որպես ամերիկյան ժամանակակից գրականության կարևորագույն ներկայացուցչի, ինքնակենսագրական արձակի առաջնակարգ վարպետի, և նա համարվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենահռչակավոր գրողը: Սակայն Էռնեստ Հեմինգուեյը, որն իր սեղմ գրելաոճով և առնական ձայնով Վուլֆի հակապատկերն էր, մի կողմ է «գցում» նրան՝ ծաղրանքով բնութագրելով որպես «ամերիկյան գրի չափից դուրս փքված Լի լ՛Աբներ»-ի:
243 573

edits