«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.90.47 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Անահիտ Անտոնյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Ըստ գրականության դասագրքի
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 31.
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ [[Սանասար|«Սանասար և Բաղդասար»]], [[Մեծ Մհեր|«Մեծ Մհեր»]], [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Փոքր Մհեր|«Փոքր Մհեր»]]։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են [[Ազգակցություն|ազգակցական կապերով]]։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած [[Դյուցազուններ|առասպելական դյուցազունների]] սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով]]։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են [[Հայերենի բարբառներ|հայկական տարբեր բարբառներով]], մեծ մասամբ [[Մոկք|մոկաց]], [[Մշո բարբառ|մշո]], [[Սասուն|սասնա]], ինչպես նաև [[Արարատյան բարբառ|արարատյան]]։
 
Էպոսի պատումներից մեկը [[18731874|1873 թվականին1874թվականին]] գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան]]ցը՝ հրատարակելով ''«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»'' վերնագրով։ [[1889|1889 թվականին]] էպոսի մի տարբերակ գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը, իսկ արդեն 1939 թվականին [[Հովսեփ Օրբելի]]ն՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), [[հունարեն]], [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[վրացերեն]], [[թուրքերեն]], [[ադրբեջաներեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Սողոմոն Տարոնցի]]ն, [[Վիգեն Խեչումյան]]ը, [[Հմայակ Սիրաս]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան]]ի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան]]ի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը]], իսկ [[Ղարաբաղյան պատերազմ|Արցախյան պատերազմի]] տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ [[Հայաստան|Հայաստանի անկախ Հանրապետությունում]] [[էպոս]]ի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև [[Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)|«Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան]]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ''«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»'' հայտն ընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում]]։
 
== Էպոսի բովանդակություն ==