«Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ խաչքար | անվանում = Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար | պատկեր = Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե 38...»:
(Տարբերություն չկա)

12:33, 14 հունվարի 2021-ի տարբերակ

Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի երևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.7)[1]։

Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար
Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի երևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում:
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ:
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՄարտիրոս եպիսկոպոսին։
ԽաչագործԱնհայտ է:
ՊատվիրողԱնհայտ է:
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ16-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ:
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Տեղադրություն

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]:

Խաչքարի նկարագրություն

Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ: Խաչքարի վերնամասն ու ստորին ձախ հատվածը՝ կոտրված է: Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է 16-րդ դար[2]:

Խաչքարի վիմական արձանագրություն

Խաչքարի ստորին մասում ելնդագիր 3 տող վիմական արձանագրություն է[2].

  1. ՍԲ ԽԱՉՍ Բ[Ա]ՐԵԽ[Ա]ՒՍ
  2. ՄԱՐՏ[Ի]Ր[Ո]Ս ԵՊ[ԻՍ]Կ[ՈՊՈ]ՍԻՆ
  3. …[Գ]Ց[Է] ՆՈՐՈԳՄԱՆ ՀՐ[ԱՄԱ]Ն[Ա]Ւ Մ[Ե]ԼՔ[ԻՍԵԹ] Կ[Ա]Թ[ՈՂԻԿՈՍԻ]

Խաչքարը կանգնեցվել է ոմն Մարտիրոս եպիսկոպոսի հիշատակին, ով ինչ­-որ նորոգություն է արել Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի հրամանով: Վերջինս Լուսավորչի աթոռի միահեծան գահակալ չի եղել, և այդ պատճառով Մ. Օրմանյանից սկսած նրա անունը չի հիշատակվում հայոց կաթողիկոսների անվանացանկում[3]:

Գ. Տեր­-Մկրտչյանը խաչքարը կորած է համարել և արձանագրության վերծանությունն արել է ըստ նախորդ տարիներին հանված էստամպաժի[2]:

Հր. Աճառյանը հիշատակում է ոմն Մարտիրոս եպիսկոպոս Ամթեցու, որն իբրև նվիրակ մեկնել է Լեհաստան` Միքայել կամ Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի կողմից[4]: Ամենայն հավանականությամբ խոսքը միևնույն անձի մասին է:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87:
  4. Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1946։ Հատոր 3, Էջ 286
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)» հոդվածին։