«Ձկներ (կենդանակերպի նշան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
Ձկների խորհրդանիշը [[Յունիկոդ]]ում ♓ է, գտնվում է տասնորդական 9811 և տասնվեցերորդական 2653 համարների ներքո (որոշ դիտարկիչներում հնարավոր է չարտացոլի), կարող է [[HTML]]-կոդ մտցվել որպես <code>&amp;#9811;</code> или <code>&amp;#x2653;</code>։
== Մշակույթում ==
 
Կենդանակերպի Ձկներ համաստեղությունը դեռևս առանձնացած չի եղել ասորական աստղաբանությունում և աստղագիտությունում․ նրա փոխարեն տեղակայել են kun.mes (Պոչեր), sim.mah (Ծիծեռնակ) և a-nu-ni-tum համաստեղությունները<ref>Koch-Westenholz U. Mesopotamian astrology //An introduction to Babylonian and Assyrian celestial divination. — 1995</ref>։ Բաբելոնցիները այդտեղ տեսել են պոչերով իրար միացած Ձուկ և Ծիծեռնակ<ref>Куртик Г. Е. О происхождении названий греческих зодиакальных созвездий //Вопросы истории естествознания и техники. — 2002. — Т. 23. — №. 1. — С. 76-106.</ref>։ Միասնական «Ձուկ» կամ «Պոչեր» (mul.kun.mes, KU6) համաստեղություն ի հայտ է եկել արդեն պարսկական ժամանակների տեքստերում։ [[Միջագետք]]յան մշակույթում կենդանակերպի այս նշանը զուգորդվել է ջրի և տարվա շրջափուլի ավարտի հետ (հունձք), ինչը բնութագրական է ավելի ուշ շրջանի աստղաբանական պատկերացումներին<ref>Емельянов В. В. Ниппурский календарь и ранняя история зодиака. СПб, 1999</ref>։ Ըստ [[Մարկոս Մանիլիոս]]ի՝ Ձկներից առաջինն ավարտում է ձմեռը, իսկ մյուսը բերում է գարուն։ Անտիկ ավանդույթները կապում էին Ձկներին ջրի և հյուսիսային քամու հետ։ Արդեն միջնադարում մոլորակների՝ Ձկների նշանի տակ անցնելը 1524 թվականին առաջ է բերել համատարած խուճապ․ համարել են, որ այն նախագուշակում է նոր համաշխարհային ջրհեղեղ<ref>Monica Azzolini. The Duke and the Stars: Astrology and Politics in Renaissance Milan<. Harvard University Press, 2013; см. библиографию по этому вопросу на с. 247—248.</ref>։ Այս գաղափարը հատկապես ակտիվ շրջանառել են բողոքականները<ref>Campion N. A History of Western Astrology Volume II: The Medieval and Modern Worlds. Bloomsbury Publishing, 2009</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}