«Վանաձորի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
   Թատրոնի ներկայիս կոլեկտիվը ևս նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբելյանցիների տարեգրությունը. Վ. Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա», Բ. Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և...», Ա. Այվազյան՝ «Դիպլիպիտո»,  Ա. Ցագարելի «Խանումի արարքները», Ա. Օստրովսկի՝ «Փոթորիկ» (ըստ «Ամպրոպ»–ի), Հ. Մաթևոսյան՝ «Աշնան արև», Ս. Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ», «Սիմոն թագավորը», «Հրադադար», Վ. Քաչա՝ «Գիշատիչների խնջույքը», Ա. Քալանթարյան «Վաճառքի ենթակա չէ», Լորկա «Արյունոտ հարսանիք», Է. Զոհրաբյան «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», Բրենդոն «Չարլիի մորաքույրը», Մուրացան «Ռուզան», Շիրվանզադե «Արիստը», ինչպես նաև բազմաթիվ հեքիաթ-ներկայացումներ և այլն։
 
   Իսկ Վ Շեքսպիրի «Լիր արքա», «Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների նոր մեկնաբանությամբ  Վահե Շահվերդյանը հիրավի նոր խոսք ասաց աբելյանական թատրոնի պատմության մեջ։ Խորհրդանիշների, հոծազանգվածի նպատակային, հմուտ օգտագործումը թատրոնի գեղագիտության մեջ բեմադրիչի նոր մոտեցումների վկայություններն են։ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը նոր ձեռագիր բերեց այս թատրոն՝ շարունակելով իր ուսուցիչ Ջրբաշյանի բեմադրական ավնադույթների իրականացումը:  Նրա ներկայացումների մասնակիցները դարձան ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Սխիթարյանը, ՀՀ վաստ. արտիստուհի Գրետա Մեջլումյանը, Նաիրա Քալաշյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Ալլա Հովհաննիսյանը, էլինե Աղամյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Հայկ Թորոսյանը, Արամ Սխիթարյանը, Վրույր Հարությունյանը, Արամայիս Սարգսյանը, Գագիկ Դուրմիշյանը, Ռուզան Խաչատրյանը, Գայանե Մեսրոպյանը, Հ. Գյուլզադյանը և ուրիշներ, ովքեր աչքի են ընկնում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր դժվարին խնդիրների լուծման կարողությամբ, միշտ դեպի նորը ձգտելու պատրաստակամությամբ:
 
   Թատրոնում աճում է գեղագիտության հին ու նոր մտածողությունները, յուրացած ու սինթեզած, ինքնահաստատման ուղին բռնած դերասանական ռեժիսորական նոր սերունդ, որը ձգտում է շարունակել նախորդների փառավոր ավանդույթները։ Արդեն իսկ հանդիսատեսի կողմից ջերմությամբ են ընդունվում դերասաններ էլֆիք Զոհրաբյանի,  Սարգիս Ավետիսյանի, Հերիքնազ Բաղդասարյանի. Արմինե Վերմիշյանի, Ալլա Դարբինյանի, Է. Քոչարյանի և ուրիշների դերակատարումները, որոնք աչքի են ընկնում նորի զգացողությամբ. հերոսների կերպավորման առանձնահատկություններում: Իրենց ուշագրավ բեմւսդրություններով արդեն հանդիսատեսին են ներկայացել Նունե Խեչումյանը, Սարգիս Մանուկյանը, Արամ Սխիթարյանը։ Ավագ և երիտասարդ սերնդի բեմադրիչների կապող օղակ է հանդիսացել ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանը, ով մի շւսրք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է («Խանումի արարքները», «Ծառերը կանգնած են մահանում»)։
 
   Այսօր թատրոնը սերտորեն համագործակցում է ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի հետ։ Շնորհալի ուսանողները մշտապես ընդգրկվում են նոր ներկայացումներում, նրանց դիպլոմային լավագույն աշխատանքները ներառվում են թատրոնի խաղացանկ, հաջողությամբ լուծվում է սերնդափոխության հարցը։ Թատրոնը նոր, երիտասարդ կադրերով համալրելու գործում մեծ է նաև ՀԹԳՄ ԼՄ կից գործող թատերական ստուդիայի դերը։ Այն հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական նշանավոր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, երկու տասնամյակից ավել այնտեղ դասավանդել է բազմաթիվ մրցնակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը և այլք, իսկ 2009-ից ստուդիան հաջողությամբ ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը: Թատրոնի դերասանական կազմը համալրեց ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղն ավարտած մի շարք շրջանավարտներ. Ժիրայր Գաբրիելյան, Արեն Օսիպյան, Արփինե Հակոբյան, Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Նոնա Սաֆարյան և այլք: